483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու ԵՄ–ն քննարկում են փոխգործակցության զարգացման իրավական հիմքեր ստեղծելու հարցը. ԱԳ նախարար
16:22
26 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու ԵՄ–ն քննարկում են փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ստեղծման հարցը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` ամփոփելով 2014թ.–ի արդյունքները։

Ըստ նրա, Հայաստանն ու ԵՄ–ն քննարկում են իրավական այն հիմքը, որը կարող են ձևավորել կողմերը։
 
«Ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵՄ–ն ունեն առկա հիմքին իրավական ձևակերպում տալու ցանկություն, մտադրություն և ձգտում, ինչպես նաև հնարավոր բոլոր ձևաչափերով և ուղղություններով շարունակելու փոխգործակցություն ընդլայնումը, խորացումը և զարգացումը, ինչը չի հակասում ինտեգրացիոն այլ գործընթացների շրջանակում մեր պարտավորություններին»,– ասաց Նալբանդյանը։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց նախարարը, ԵՄ–ի հետ փոխհարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, և անցած 2014 թվականին հետևողական քայլեր են կատարվել զանազան կապերի ընդլայնման ուղղությամբ ինչպես ԵՄ–ի առանձին երկրների, այնպես էլ նրա կառույցների հետ։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։

Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ–ի հետ 2013 թվականի նոյեմբերի 28–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Երևանը հայտարարվեց, որ միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանը Եվրոպական միության հետ գործակցության նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ է վարում և սահմանում է ԵՄ–ի հետ գործակցության խորացման հիմնական ուղղությունները։

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։