478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Անկարան հայ–թուրքական հարաբերությունների մերձեցման համար չօգտվեց պատմական հնարավորությունից. Նալբանդյան
15:49
26 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի իշխանությունները հայ–թուրքական հարաբերությունների մերձեցման համար չօգտվեցին պատմական հնարավորությունից, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջերս արված հայտարարությունը։

Դավութօղլուն նախորդ շաբաթ, «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության ութերորդ տարելիցի օրը (հունվարի 19–ը), հայտարարել է, որ անհրաժեշտ է հայ–թուրքական հարաբերությունների նոր հիմք դնել։

«Հարց է ծագում` ինչու՞ էին Դավութօղլուն և Թուրքիայի այլ պաշտոնյաները սպասում  մինչև 2015 թ.–ը (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը) Դինքի սպանության վերաբերյալ հայտարարություններով հանդես գալու մասին։ Ինչու՞ ավելի վաղ ոչ մի հայտարարություն չի եղել։ Ինչպե՞ս կարելի է դա բացատրել։ Ութ տարվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել Դինքի սպանության մեղավորներին, իսկ հիմա խոսում են հարգալից հարաբերությունների մասին և աջակցություն են հայտնում Փերինչեկին, ով Դինքի սպանության կապակցությամբ հանդես էր եկել ոչ միայն Ցեղասպանության ժխտմամբ, այլ նաև հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքով լի հայտարարություններով», – հայտարարեց Նալբանդյանը։

2007 թ.–ին Լոզանի դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դոգու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասսայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման կապակցությամբ` պարտավորեցնելով նրան վճարել մի քանի տուգանք։ Սակայն ավելի ուշ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարեց դա Փերինչեքի իրավունքների խախտում։ Հայկական կազմակերպությունները պահանջում են բողոքարկել ՄԻԵԴ–ի որոշումը

Նալբանդյանը նաև նշեց, որ Դավուղօղլուին բազմիցս խորհուրդ է տվել փիլիսոփայությունից անցնել կոնկրետ և իրատեսական քայլերի, քանի որ «աչքին թոզ փչելով` դժվար է սայլը տեղից շարժել»։

«Թուրքական իշխանությունները վերջին 5–6 տարվա ընթացքում կարող էին օգտվել այն պատմական հնարավորությունից, որը տրամադրվել էր և վավերացնել Դավութօղլուի ստորագրած արձանագրությունները` սկսելով ժողովուրդների մերձեցման գործընթացը», – ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքերով` ցավոք, Թուրքիան չկարողացավ ազատվել իր ներքին տաբուներից, և Թուրքիայի իշխանությունները շարունակեցին ժխտել Հայոց ցեղասպանությունն ու «մեղմ ասած`  հանդես գալ ոչ բարեկամական հայտարարություններով», ինչն ավելի շատ խորացրեց երկրների միջև անվստահությունը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։-0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։