481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Կարծիք. Մերկելը փորձում է Հայաստանը Գերմանիայի կողմ թեքել
21:34
23 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիան ցանկանում է միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Քաղաքագետ Անդրեյ Արեշևը վստահ է, որ այդ հայտարարությունն Անգելա Մերկելը արել է ` ելնելով այսրոպեական շահերից, և որևէ իրական գործողություն չի հետևի։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է, թե Գերմանիան ցանկանում է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ–ադրբեջանական վեճերի լուծման հարցում։ Մերկելը մամուլի ասուլիսում նշել է նաև, իր կարծիքով, Ռուսաստանի բացասական դերն այդ հակամարտությունում։

«Անգելա Մերկելի հայտարարությունները կարելի է դիտարկել մի քանի տեսանկյուններից։ Մի կողմից, խոսքը սեփական քաղաքական կշիռը մեծացնելու փորձերի մասին է։ Մյուս կողմից, այդ թվում` Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները տրամաբանական է դիտարկել Մերկելի ամբողջ քաղաքական կուրսի համատեքստում։ Իսկ այն ենթադրում է Ռուսաստանին մեղադրել հարցերի լայն շրջանակում, սկսած, այսպես կոչված, մինսկյան պայմանավորվածությունների «չկատարումից», ավարտած, մեղմ ասած, տարօրինակ եզրահանգումներից այն մասին, թե Ռուսաստանն իբր փորձում է ինչ–որ կերպ ապակայունացնել վիճակը Հարավային Կովկասում»,– Sputnik ռադիոյականի եթերում ասել է քաղաքագետ, Հարավային Կովկասի փորձագետ Անդրեյ Արեշևը։

Ըստ նրա` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները ավելի շուտ քարոզչական բնույթ են կրում և արված են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։

«Այդ հայտարարությունները կտրված են փաստացի քաղաքականությունից և ավելի շատ էմոցիոնալ և քարոզչական բնույթ են կրում։ Այսինքն, Ռուսաստանի վրա ճնշումն ու Հայաստանի հասարակական կարծիքը Եվրոպայի, մասնավորապես, Գերմանիայի  կողմ թեքելու փորձեր են»,– ասել է քաղաքագետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Եվ ինչպես կարծում է Անդրեյ Արեշևը, Գերմանիայից ինչ–որ իրական օգնություն սպասել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայ–ադրբեջանական հակամարտության լուծման հարցում չարժե։

«Հազիվ թե այժմ ինչ–որ լուրջ ռեսուրսներ կարող են ուղղվել հարցի լուծմանը, որը երկու տասնամյակ շարունակ գերմանական արտաքին քաղաքականության համար, այնուամենայնիվ, երկրորդական է եղել։ Եվ այդ հայտարարությունն արվել է` ելնելով կոնյունկտուրային, այսրոպեական շահերից, և, ցավոք, եվրոպական այժմյան քաղաքականությունում նման օրինակներն ամենուրեք են»,– ասել է քաղաքագետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: