486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ Պետական դումայի պատգամավորները ծաղիկներ են դրել Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի մոտ
20:08
23 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետական դումայի պատգամավորները ծաղիկներ են դրել Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի մոտ և այցելել են Գյումրու ռուս ուղղափառ Սուրբ Միքայել Հրեշտակապետի մատուռ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

«Եդինայա Ռոսիայի» խորհրդարանական, անվտանգության և կոռուպցիային դիմակայության կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը, ԱՊՀ գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, նույն կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը և Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը ժամանել են Գյումրի` կապված այդ քաղաքում կատարված ողբերգության հետ։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Պատգամավորներին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Վահրամ Բաղդասարյանը։

«Պատվո բլուր» վերականգնված հուշահամալիրը բացվել է 2010 թվականի օգոստոսի 20–ին` Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի կողմից։

«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին որպես հուշարձան Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Առաջին հուղարկավորությունը վերագրվում է 1856 թ.-ին: Այն ժամանակ հենց դրա կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր, որը օծվել է 1886 թ.-ին: 1920 թ.-ին խորհրդային իշխանության հաստատումից հետո մատուռը փակվել է, իսկ 1980-ականներին մատուռը ռուս-հայկական բարեկամության թանգարան է եղել:

Մատուռը տուժել է 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, և թանգարանը դադարել է գործել: Այժմ այն Նիկոլայ Լուսավորիչ Հրաշագործի ժամատուն-մատուռն է, որը վերանորոգվել է Պատվո բլրի վերաստեղծման շրջանակներում:

Հուշահամալիրի վերականգնման ընթացքում տեղադրվել է քանդակագործ Բորիս Միկեշինի 13 մետրանոց կոթողի պատճենը, որը նվիրված է 1828, 1855 և 1877 թթ.-ին Կարսի բերդի գրավման ժամանակ զոհված ռուս սպաների հիշատակին: Հուշարձանը տեղադրվել է 1910 թ.-ին Կարսում, իսկ 1918 թ.-ին՝ Կարսը Թուրքիային հանձնելուց հետո, հուշարձանն ոչնչացվել է թուրքերի կողմից: Քանդակագործ Յուրի Մինասյանի կողմից վերաստեղված կոթողը տեղադրվել է 2010 թ.-ի մարտի 31-ին:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։