480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և ռուս պատգամավորները կհետևեն Գյումրու ողբերգության գործի քննությանը
18:24
23 Հունվարի 2015

ԳՅՈՒՄՐԻ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ և ռուս պատգամավորներից բաղկացած խումբը կհետևի Գյումրիում կատարված ողբերգության գործի քննությանը, ուրբաթ Ավետիսյան ընտանիքի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևն, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Ցավակցություն եմ հայտնում Ավետիսյանների ընտանիքին, ամբողջ Հայաստանին։ 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի սարսափելի հանցագործությունը սահմաններ չունի։ Դա այնպիսի ողբերգություն է ռուս ժողովրդի համար, ինչպիսի ողբերգություն է այդ զինվորի ընտանիքի համար, մեր ընդհանուր ողբերգությունն է։ Ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունն անցնում է դարերի միջով, և այդ հրեշավոր հանցագործությունը, ցավոք, կարող է խոչընդոտ դառնալ, բայց ես վստահ եմ, որ նման բան չի լինի, քանի որ այն, ինչ անցել են մեր պապերն ու նախապապերն այս կյանքում, անմոռանալի է թե՛ ռուսների, թե՛ հայերի համար»,– ասաց Լեբեդևը։

Ըստ նրա, հենց այդ պատճառով էլ արվում է ամեն ինչ թափանցիկ քննություն անցկացնելու համար։

«Օրեր առաջ մեկնել է Ալեքսանդր Բաստրիկինի (ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար) գլխավորած հանձնաժողովը, բացի այդ, ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի ՔԿ–ների շտաբ։ Այդ շտաբում են երկու երկրների քրեագետները, և ես վստահ եմ, որ այդ քննությունն առավելագույնս թափանցիկ է լինելու։ Իսկ երեկ, հայկական խորհրդարանում հանդիպելով մեր գործընկերների հետ, մենք համատեղ որոշում ենք ընդունել, որ այսօրվանից Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների պատգամավորական խումբ ենք ստեղծելու, որը կհետևի քննչական գործընթացին։ Մենք կզեկուցենք քննության արդյունքների մասին»,– ասաց Լեբեդևը։

Ռուս պատգամավորի խոսքով` տվյալ դեպքում քննությունը Հայաստանի տարածքում է, դատը նույնպես այստեղ կանցկացվի, և արվում է ամեն ինչ արդար պատժի համար։

«Իմ անձնական դիրքորոշումն է, որ հանցագործի համար պատիժն առավելագույն լինի։ Վստահ եմ, որ այդ ամենը կլինի։ Ինչ վերաբերում է ռազմակայանին, ապա տուն վերադառնալուց հետո մենք հանդես կգանք առաջարկով և՛ Պետական դումային, և՛ Ռուսաստանի կառավարությանը, որ 102–րդ ռազմակայանի տարածքում ծառայեն միայն այն պայմանագրային ծառայողները, ովքեր հատուկ ուսում կանցնեն Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ծառայելու համար»,– նշեց խորհրդարանականը։

Ըստ նրա, քննության ավարտից հետո կպատժվեն նաև այն մարդիկ, ովքեր չեն կանխել հանցագործությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։