486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրու ողբերգությունը ռուսաստանցիների համար նույն ցավն է, ինչ Հայաստանի քաղաքացիների համար. փորձագետ
21:56
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրու ողբերգությունը ռուսաստանցիների համար նույն ցավն է, ինչ Հայաստանի քաղաքացիների համար, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի ԶԼՄ–ների հետ փոխգործակցության վարչության պետ, հայտնի ռադիոհաղորդավար, բլոգեր, գրող, հրապարակախոս Արմեն Գասպարյանը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի («Երկու և ավելի անձանց սպանություն») հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին։

«Մոսկվայում արձագանքը, որը հետևեց այս ողբերգությանը, շատ բնորոշ է։ Երբ ամեն ինչ հայտնի դարձավ, մարդիկ գնացին ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մոտ, այն ողողված էր ծաղիկներով։ Մարդկանց մոտ շոկ էր, ցավ, նրանք չէին հասկանում... դա շատ բարդ է բացատրել։ Ռուսաստանի, ռուսաստանցիների համար դա նույն ցավն էր, ինչ Հայաստանի քաղաքացիների համար», – ասել է Գասպարյանը։

Նրա խոսքերով` Գյումրու ողբերգությունը ընդհանուր ցավ է, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունն է, «և այն բազմաթիվ ցավակցական խոսքերը, որոնք արտահայտում էին Ռուսաստանի քաղաքական և հասարակական վերնախավի ներկայացուցիչները, մեր գործընկերները, այդ ամենն ասվել է ի սրտե, այդ ամենում ոչ մի ցուցադրական բան չկար»։

«Ինձ երեկ շատերը գրում էին Twitter-ում այն մասին, որ երբ եթեր դուրս գաս, ասա, որ մենք բոլորս սգում ենք։ Բոլոր շրջաններից գրում էին ինձ։ Անհասկանալի ողբերգություն է տեղի ունեցել, ինչպես ցանկացած նմանատիպ հանցագործություն, այն չէր կարող կանխատեսվել։ Այս ոդբերգության նկատմամբ Ռուսաստանի հասարակության վերաբերմունքը ճիշտ նույնն է, ինչ Հայաստանում», – ընդգծեց նա։

Ռուսաստանի համապատասխան պետական մարմինների «ուշացած արձագանքի» մասին հաղորդավարի հարցին ի պատասխան` Գասպարյանն ընդգծել է, որ նման դեպքերում չի կարելի հապճեպ հայտարարություններ անել։

«Հարկավոր էր մտածել, վերլուծել։ Իսկ փորձագիտական հանրությունը միանգամից խոսեց», – ընդգծել է նա։

Խոսելով Գյումրու ողբերգության նկատմամբ արևմտյան ԶԼՄ–ների արձագանքի մասին` փորձագետն ընդգծել է, որ «այդ ամենը նախապատրաստված էր, ամեն դեպքում` այն տեղեկատվական ալիքը, որը հետևեց»։

«Հասկանալի է, որ օգտագործվել են ստանդարտ կլիշեներ, և, ցավոք, դա վերաբերեց սարսափելի ողբերգությանը, և մի շարք մարդիկ պարզապես գլխակորույս սկսեցին այնպիսի բաներ անել, որոնք, վստահ եմ, ոչ մի նորմալ մարդ այլ հանգամանքներում չէր անի։ Պարզապես օգտագործվել են ամենակեղտոտ տեխնոլոգիաները», – ասել է նա։

Մեկնաբանելով Գյումրուց ռուսական ռազմակայանի դուրս բերման  անհրաժեշտության մասին ԶԼՄ–ներում և սոցցանցերում շրջանառվող հայտարարությունները` Գասպարյանն ընդգծել է, որ ոչ մի հայ քաղաքական գործչից, անգամ ամենաարևմտամետից, չի լսել հայտարարություն այն մասին, որ հարկավոր է հանել ռուսական ռազմակայանը Գյումրուց։

«Հայ ժողովուրդը շատ իմաստուն է և նման ճակատագրական հիմարություն թույլ չի տա», – նշել է նա։

Գասպարյանը նաև նշել է, որ Պերմյակովի դատը պետք է հրապարակային լինի։ «Բաստրիկինի (ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ, «Նովոստի–Արմենիա») խոսքերը հարկավոր է ճիշտ ընկալել` կլինի հրապարակային գործընթաց Հայաստանի տարածքում, այդ մարդուն (Պերմյակով) կդատեն։ Հասկանալի է, որ նա կդատապարտվի ցմահ բանտարկության, քանի որ և Հայաստանում, և Ռուսաստանում չկա մահապատիժ», – ասել է նա։

Փորձագետը նաև ընդգծել է, որ եթե Պերմյակովը ցմահ բանտարկության պատիժը կրի Ռուսաստանում, ապա «նման մարդկանց համար կա միայն մեկ բանտ»

«Այն գտնվում է բևեռաշրջանից այն կողմ, այնտեղ տարին 11 ամիս օդի ջերմաստիճանը զրոյից ցածր 35 աստիճան է։ Մեկ տարուց ավելի այնտեղ ընդհանրապես ոչ մեկ չի ապրում... Գնդակահարությունը նման մարդու համար շատ ավելի լավ է, քան ցմահ բանտարկությունը», – ընդգծել է նա։

Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման մասին` Գասպարյանն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել տնտեսական, մշակութային երկկողմ կապերը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու փորձերը կշարունակվեն։ Արևմուտքում շատերին ձեռնտու չէ Հայաստանի և Ռուսաստանի բազմադարյա համատեղ պատմությունը։ Սակայն հայ ժողովուրդն իմաստուն է և ամեն ինչ շատ լավ հասկանում է», – ավելացրել է նա։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և  ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին։ Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ և  ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը և  բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի  տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Ռուսական կողմը Պերմյակովին առաջադրել  է ՌԴ ՔՕ–ի «երկու և ավելի անձանց սպանություն», «դասալքություն` ծառայության նպատակով վստահված զենքով» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։