478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ Պետդումայի պատգամավորները ծաղկեպսակներ են դրել ՀՀ դեսպանատան շենքի առաջ և գրառումներ կատարել Սգո մատյանում
18:25
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս պատգամավորները Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ ծաղիկներ են դրել ՌԴ–ում ՀՀ դեսպանատան շենքի մոտ և գրառումներ կատարել Սգո մատյանում։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի («Երկու և ավելի անձանց սպանություն») հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին։

«ՀՀ դեսպանատուն են այցելել ՌԴ Դաշնության Խորհրդի և ՀՀ խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, նրանց թվում են Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը», – «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն, ով հինգշաբթի այցելել է ՀՀ դեսպանատուն։

Նրա խոսքերով` հանձնաժողովի անդամներն արդեն հայտնել են իրենց ցավակցությունները հայ ժողովրդին Գյումրու ողբերգության առաջին օրերին, սակայն քանի որ նախօրեին մահացել է ընտանիքի վերջին անդամը` փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը, պատգամավորներն անհրաժեշտ համարեցին անել դա կրկին։ «Մենք ծաղիկներ դրեցինք ՀՀ դեսպանատան ցանկապատի մոտ, որն այս օրերին Սգո պատ է դարձել։ Հիմա սովորական ռուսներն այնտեղ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ծաղիկներ են դնում, ցավակցական գրառումներ են թողնում», – նշել է Չերնիշենկոն։

Նա տեղեկացրել է, որ պատգամավորները նաև գրառում են կատարել Սգո մատյանում, որտեղ միջխորհրդարանական հանձնաժողովի և Դաշնության խորհրդի անունից անկեղծ ցավակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդին «սարսափելի ողբերգության» կապակցությամբ, որը տեղի է ունեցել Ավետիսյանների հետ։ «Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին, դատապարտում ենք այդ սարսափելի, անմարդկային հանցագործությունը, որը չի կարող արդարացում ունենալ։ Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն։ Սակայն հայ–ռուսական հարաբերությունները պետք է շարունակվեն», – Չերնիշենկոն մեջբերել է Սգո մատյանում պատգամավորների կատարած գրառումը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։