478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն ու Տոկիոն դիտարկում են հետագա համագործակցության հնարավորությունների խորացումը
17:23
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի հետ քննարկել է երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել է հաճախակի փոխայցելությունները և գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և նոր բովանդակություն ստանում:

Սերժ Սարգսյանը և պետնախարար Մինորու Կիուչին երկուստեք կարևորել են ս.թ. հունվարի 1-ից Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության օրակարգի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա մտահոգություններին, ընթացիկ տարում ՀՀ-ում պետականորեն նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմային, մտքեր փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների շուրջ:

ՀՀ նախագահը և Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարը երկկողմ հարաբերությունների զարգացումից բացի, կարևորել են նաև Հայաստանի և Ճապոնիայի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Փոխգործակցության խորացման առումով նրանք ընդգծել են միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների միջև հումանիտար և մշակութային փոխանակումների ակտիվացման, հեռանկարային և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Մինորու Կիուչին, Գյումրիի ողբերգության կապակցությամբ, Ճապոնիայի կառավարության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել Հանրապետության Նախագահին, զոհվածների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրին ցուցաբերած զգալի աջակցության, ինչպես նաև հայ-ճապոնական հարաբերությունները խորացնելու գործում պատրաստակամության ու հետևողականության համար:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: