486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի նախագահը կարող է մասնակցել ՇՀԿ–ի հուլիսյան գագաթնաժողովին. ՌԴ դեսպան
14:21
22 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան և Թեհրանը մշակում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցության հավանականությունը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը կկայանա հուլիսին Ուֆայում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը։

ՇՀԿ–ի կազմում են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Իրանն ունի դիտորդի կարգավիճակ և կազմակերպությունում լիիրավ անդամակցության է հավակնում։

Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են ինչպես երբևէ։

«Դա են հաստատում նախորդ տարվա արդյունքները, որոնք նշանավորվել են բոլոր ուղղություններով երկկողմանի շփումների զգալի ակտիվացմամբ։ Կայացել են մեծ թվով այցեր տարբեր մակարդակներով մեր երկրների խորհրդարանների, անվտանգության խորհուրդների, արտաքին գործերի նախարարությունների գծով։ Ակնկալում ենք, որ այդ միտումը կշարունակվի այս տարի էլ»,– ասել է դեսպանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ նախորդ տարի երկու երկրների նախագահներ երեք անգամ հանդիպել են միջազգային տարբեր միջոցառումների շրջանակում։ Բացի այդ, պետությունների ղեկավարները կանոնավոր կերպով շփվում են հեռախոսով։

 «Դրան զուգահեռ մշակվում է նախագահ Ռոհանիի հնարավոր ժամանումն Ուֆա ՇՀԿ–ի գագաթնաժողովին մասնակցելու համար»,– ասել է Ճաղարյանը։

Մեկնաբանելով այս տարի Վլադիմիր Պուտինի` Թեհրան կատարելիք այցի հավանականությունը` դեսպանը հայտնել է, որ այդ հարցի պատասխանը նախագահը տվել է իր մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Թեհրանի այցը «բավականին հավանական է» և կհամաձայնեցվի իրանցի գործընկերների հետ բոլոր կողմերին «հարմար» ժամանակ։ Այցի համար, ինչպես նշել էր նախագահը, «որևէ սահմանափակում» չկա։

ՇՀԿ–ն ստեղծվել է 2001 թվականին 1996 թվականից գործող, այսպես կոչված, Շանհայյան հնգյակի հիման վրա, որի կազմում էին` Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը (2000 թվականից` Շանհայյան համաժողով)։

Այսօրվա դրությամբ ՇՀԿ անդամներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդների կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը։ 2014 թվականի սեպտեմբերին Պակիստանն ու Հնդկաստանը պաշտոնական հայտեր են ներկայացրել ՇՀԿ–ին միանալու համար, Իրանը նույնպես Կազմակերպության լիիրավ անդամակցության է հավակնում։

Դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել Շրի Լանկան և Հայաստանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: