486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Անկարան ամենալկտի ձևով խոչընդոտում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին
21:59
21 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Անկարան ամենալկտի ձևով խոչընդոտում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ նրա, Թուրքիան փորձում է խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` օգտագործելով պատմական իրադարձությունները, մասնավորապես, Գալիպոլիի ճակատամարտը, և նույնիսկ փոխելով դրա ամսաթիվը։

Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հրավիրել է Սարգսյանին ապրիլի 23–24–ը մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։ Նախորդ շաբաթ Սարգսյանը պատասխանել է այդ հրավերին` ընդգծելով, որ այն  համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է հետապնդում։

«Որևէ նախադրյալ չեմ տեսնում թուրքական կողմից հարաբերությունները բարելավելու համար։ Հակառակը, մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակներում թուրքական պաշտոնական շրջանակներում ուժեղացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելուն ուղղված քարոզչությունը հարյուրամյա տարելիցի նախաշեմին»,– ասաց Սաֆրաստյանը։

Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի ղեկավարությունը, մասնավորապես, Դավութօղլուն և Էրդողանը, օգտագործում են ձևակերպումներ, որոնք, կարծես թե, բխում են ժամանակակից աշխարհընկալման ընդհանուր օրինաչափություններից, և միջազգային հանրությունը կարող է դրական ընկալել նրանց դիրքորոշումը։ «Սակայն իրականում այդ ձևակերպումներն օգտագործվում են Ցեղասպանությունը ժխտելու համար»,– նշեց Սաֆրաստյանը։

«Մեզ պետք է ակտիվ լինել միջազգային ասպարեզում։ Անհրաժեշտ է բացահայտել բոլոր հնարքները, որոնք օգտագործում է թուրքական պաշտոնական քարոզչությունը, ինչպես նաև մեր տեսակետը հասանելի դարձնել համաշխարհային հանրության համար։ Շատ կարևոր հանգամանքն է այն, որ մեր տեսակետը ոչ թե պարզապես դիրքորոշում է, այլ պատմական փաստ։ Ամենակարևորը, որ մեր ճշմարտությունը ներկայացվի աշխարհին տարբեր լեզուներով և պետական մակարդակով։ Հայկական տեսակետը պետք է ներկայացնեն ժամանակակից աշխարհում հեղինակություն ունեցող մարդիկ։ Մեր դիրքորոշումը պետո էվ հիմնված լինի պնդումների, բայց նաև պատմական փաստերի վրա»,– նշեց Սաֆրաստյանը։

Ըստ նրա, հայերը պետք է սովորեն օգտագործել այն լեզուն, որը հասկանալի է ժամանակակից աշխարհում, ժամանակակից մարդկանց և հասարակությանը։

«Դավութօղլուն ասել է, որ պետք է խախտել արգելքը։ Այդ բոլոր ձևակերպումները փոխում են իմաստները, բոլոր օգտագործվող արտահայտությունները բխում են նույն շահերից։ Մենք էլ պետք է կարողանանք հանդես գալ նմանատիպ ձևակերպումներով»,– նշեց Սաֆրաստյանը։

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն արտահայտվել էր 2015 թվականին թուրք–հայկական հարաբերությունների բարելավման օգտին` կոչ անելով ջանքեր գործադրել նոր խաղաղություն կառուցելու համար։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Պետության միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես, Անկարայի` ղարաբաղյան խնդրում ադրբեջանական կողմի դիրքորոշմանը սատարելու և Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ Թուրքիայի սուր արձագանքի հետ։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը 2008 թվականի աշնանը նախաձեռնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին  «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը», որոնք պետք է հաստատվեին երկու երկրի խորհրդարաններում: Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։