481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ի և Հայաստանի համար Գյումրիի սարսափելի ողբերգությունը պետք չէ քաղաքականացնել. Պեսկով
20:15
21 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիի սպանությունն ինչպես ռուս, այնպես էլ հայ ժողովրդի սարսափելի ողբերգություն է, որը պետք չէ քաղաքականացնել։ ՌԴ–ն հույս ունի, որ դա բացասական չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Իսկապես, սարսափելի ողբերգություն է կատարվել, միանգամայն վայրենի, և դա ընդհանուր ողբերգություն է թե հայ, թե ռուս ժողովրդի համար, Ռուսաստանում նույնպես բոլորը սգում են, ցավակցում են այդ կապակցությամբ։ Այն, որ ոմանք փորձում են դա քաղաքկանացնել և օգտագործել որբերգությունը որպես հակառուսական տրամադրությունների գործիք, գիտենք, բայց հույս ունենք, որ հայ ժողովուրդը, ով շատ բան է տեսել իր պատմության ընթացքում և գիտի, թե որքան մտերիմ են մեր երկրները, մեր երկու ժողովուրդները, իմաստուն կլինի»,– ասել է Պեսկովը հայկական «ԳԱԼԱ ТВ» հեռուստաալիքի եթերում։

«Այդ իսկ պատճառով մենք ուզում ենք հավատանք, որ դա բացասական չի ազդի մեր հարաբերությունների վրա, առավել ևս, որ այս օրերին նոր էջ է բացվում մեր գործակցության մեջ ԵՏՄ–ին Հայաստանի միացման կապակցությամբ, ինչը, անկասկած, նոր հեռանկարներ է բացում»,– ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նշել է, որ այժմ համատեղ քննչական քրեակատարողական գործողություններ են կատարվում, և խոսել զինվորին տալու մասին, ըստ նրա, դեռ վաղ է։

«Եկեք սպասենք գործողությունների ավարտին, դատի ավարտին և արդեն հետո ինչ–որ բան խոսենք այդ առիթով։ Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,– նշել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: