478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրու ողբերգության մանրամասն քննությունը բխում է և՛Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից. Շահնազարով
21:11
20 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրու ողբերգության մանրամասն քննությունը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է կինոռեժիսոր և հասարակական գործիչ Կարեն Շահնազարովը ։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Իմ կարծիքով` այս ամենը հարկավոր է մանրամասն քննել։ Այստեղ հարցն անգամ այդ սրիկայի ճակատագիրը չէ, քանի որ նրա ճակատագիրն ակնհայտ է, հարկավոր է հասկանալ դրդապատճառները, քանի որ ամեն դեպքում այս հանցագործության մեջ շատ են հարցերը, այս ամենի հետևում կանգնա՞ծ չէ ինչ–որ ավելի լուրջ բան, քան պարզապես հանցագործի խելագարությունը», – ասել է Շահնազարովը։

Նրա կարծիքով` աշխարհում գոյություն ունեցող շատ բարդ քաղաքական իրավիճակի պայմաններում կարող են տարատեսակ բախումներ լինել։

«Համոզված եմ, որ որտեղ էլ նա դատապարտվի` Հայաստանում, թե Ռուսաստանում, նրա ճակատագիրը տխուր է լինելու։ Ես այս հարցում ոչ մի կասկած չունեմ, և այս իմաստով Ռուսաստանի իշխանությունների արձագանքը բացարձակապես համարժեք կլինի», – ասել է Շահնազարովը։

Նա նշել է, որ դա հաստատում է նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը և այն, որ ՌԴ ՔԿ–ի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եկել է Հայաստան, ինչը այս հանցագործության նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների մեծ ուշադրության և համարժեք արձագանքի վկայություն է։

«Ցանկանում եմ առաջին հերթին ցավակցություն հայտնել հայ ժողովրդին, սա սարսափելի հանցագործություն է, և ես սգում եմ բոլոր հայերի հետ», – ասել է նա։

Շահնազարովը նշել է, որ Ռուսաստանի հասարակությունը վրդովված է և դատապարտում է տեղի ունեցածը, ողբերգությունն անտարբեր չի թողել ռուսական հասարակությանը` անկախ ազգային պատկանելությունից։

«Ռուսաստանում շատ հիվանդագին են ընդունել այս լուրը, պետք է նշել, որ ամեն դեպքում Ռուսաստանը Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի։ Ռուսաստանում մեծ հայկական սփյուռք կա, այն արժանի տեղ է զբաղեցնում ռուսական մշակույթի, քաղաքականության, բիզնեսի կյանքում», – ասել է նա։

Խոսելով այն մասին, թե ինչպես կազդի այս ողբերգությունը հայ–ռուսական հարաբերությունների վրա` Շահնազարովը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը դարավոր կապն անհնար է խափանել նմանատիպ, անգամ ամենասարսափելի հանցագործություններով։

«Չի կարելի մոռանալ, որ կան էթնիկ հայեր, ովքեր Ռուսաստանի տարածքում բավականին լուրջ հանցագործություններ են կատարել, որոնք հանգեցրել են մեծ թվով զոհերի, սակայն Ռուսաստանում դա երբեք չի ընկալվել որպես մի բան, որը կարող է քանդել երկու ժողովուրդների բարեկամությունն ու հոգևոր կապը», – ասել է կինոռեժիսորը։–0


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: