486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը համարում է, որ Անկարայում նախատեսված հանդիսությունը Հայոց ցեղասպանության տարելիցին անցկացնելը տեղին չէ
20:37
20 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանը տեղին չի համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին զուգահեռ Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակը հանդիսավոր նշելու Թուրքիայի որոշումը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գրեթե մեկ տարի տևած Դարդանելի (Գալիպոլի) օպերացիան Առաջին աշխարհամարտի կարևոր էջերից է։ Այն ցանկալի արդյունք չի բերել (Բոսֆորի և Դարդանելի նեղուցների գրավում) Անգլիայի, Ֆրանսիայի և նրանց դաշնակիցների համար թուրքական զորքերի համառ դիմակայության պատճառով։ Գալիպոլիի ճակատամարտում թուրքական զորքերի հաջողությունը վճռորոշ նշանակություն ունեցավ ողջ օպերացիայի համար, որն ավարտվեց Թուրքիայի տարածքից օտարերկրյա զորքերի հեռացմամբ։

Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է իր թուրք գործընկեր Թայիպ Էրդողանին մասնակցելու 2015թ.–ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ «Ես այդ հրավերը գրավոր տեսքով փոխանցել եմ նախագահ Էրդողանին Անկարայում նախորդ տարվա օգոստոսին։ Մինչև հիմա մենք պատասխան չենք ստացել», – ասել է Նալբանդյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը միանգամից է պատասխանել է Թուրքիայի նախագահի հրավերին, որով Սերժ Սարգսյանը հրավիրվել էր Անկարա նույն օրերին, սակայն մեկ այլ առիթով` Գալիպոլի թերակղզում ռազմական օպերացիայի 100 ամյակի կապակցությամբ։ Նամակում Սարգսյանը մերժել է հրավերը` հիշեցնելով, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։

Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հրավիրել է Սարգսյանին ապրիլի 23–24–ը մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։ Նախորդ շաբաթ Սարգսյանը պատասխանել է այդ հրավերին` ընդգծելով, որ այն  համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է հետապնդում։

«Հնարավոր է` այդքան էլ տեղին չէ հատկապես Թուրքիայում ինչ–որ բան կազմակերպել ապրիլի 21–ին։ Չեմ կարող հավատալ, որ աշխարհում ինչ–որ մեկը կարող է դա պատշաճ կերպով հասկանալ», – ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.

2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։