478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրու հանցագործության հեղինակը պետք է հանձնվի հայկական արդարադատությանը. ռուս ակտիվիստ
18:46
20 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրու հանցագործության հեղինակը պետք է հանձնվի հայկական արդարադատությանը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց բլոգեր–ակտիվիստ Ալեքսեյ Կնեդլյակովսկին, ով միացել է Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելու պահանջի մասին խնդրագրին։

«Կարծում եմ, որ Հայաստանում գտնվող ռազմաբազան, ինքնին փակ լինելով, կարող է ինչ–որ հատուկ կարգավիճակ ունենալ, սակայն եթե մարդը զինված դուրս է գալիս այդ բազայի սահմաններից և հանցագործություն է կատարում, ապա նրան պետք է դատի այն երկիրը, որի տարածքում նա կատարել է այդ հանցագործությունը», – ասել  Կնեդլյակովսկին։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Կնեդլյակովսկու խոսքերով` այդ հանցանքը կատարած անձը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, և արդեն Հայաստանն իրավունք ունի որոշելու, թե ինչ պետք է անի այդ մարդու հետ։

«Իմ ծանոթների մեծ մասը, իհարկե, աջակցում են Պերմյակովին հանձնելուն։ Իմ  ծանոթներից ոչ մեկը չի կարծում, որ Պերմյակովը պետք է մնա ռուսական ռազմակայանի տարածքում, իսկ նրանով պետք է զբաղվի Ռուսաստանի զինվորական դատարանը», – ասել է Կնեդլյակովսկին։

Նա նաև նշել է, որ ռուսական հասարակությունը բավարար չափով իրազեկված չէր Գյումրու ողբերգության մասին։ Հիմնական արձագանքը հետևեց ցավակցությունից հետո, որը հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելուն կողմ է քվեարկել արդեն ավելի քան հինգ հազար մարդ` ստորագրելով համապատասխան խնդրագիրը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: