481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանի պատասխանն Էրդողանի նամակին բացահայտում է թուրքական հնարամիտ դիվանագիտության ողջ էությունը. փորձագետ
20:00
19 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանին բացահայտում է թուրքական հնարամիտ դիվանագիտության ողջ էությունը` ուղղված Հայոց ցեղասպանության 100–ամյակից հանրային ուշադրությունը շեղելուն, երկուշաբթի ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Էրդողանը Սարգսյանին հրավիրել է Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակի տոնակատարություններին` ապրիլի 23-24–ին։ Նախորդ շաբաթ Սարգսյանը պատասխանել էր այդ հրավերին` ընդգծելով, որ դա նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից։

«Թուրքիան, ինչպես գիտենք, ամեն կերպ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, և թուրքական դիվանագիտությունն ամեն կերպ խոչընդոտում է Հայաստանին` 100–ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման հարցում։ Օգտագործվում են տարբեր մեթոդներ ուշադրությունը շեղելու, այլ միջոցառումների վրա տեղափոխելու համար, հենց դրա համար էլ կազմակերպվում է Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունը»,– ասել է Ալեքսանդրովը։ Ըստ նրա` դա բավական ուժեղ քայլ էր Էրդողանի կողմից, քանի որ Դարդանելի օպերացիան, որի սկիզբը դրվել էր Գալիպոլիի ճակատամարտով, շատ հարգի է անգլոսաքսոնների մոտ, հատկապես Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

«Թուրքական իշխանությունները հասկացրել են, որ Հայաստան ապրիլի 24–ին չեն գալու։ Էրդողանը, կարծես, ակնհայտ չի գրում, որ չի ժամանի, այլ հասկացնում է, որ իրենք էլ միջոցառում ունեն և գալ չեն կարողանա։ Դա է թուրքական դիվանագիտության հնարամտությունը, որ բացահայտ խայտառակ չլինեն։ Իր պատասխանով Հայաստանի նախագահը փաստորեն մերկացնում է այդ հրավերի իրական էությունը, այն է` Թուրքիան փորձում է բոլորին շեղել Ցեղասպանության 100–ամյա տարելիցից»,– նշել է Ալեքսանդրովը։

Քաղաքագետի խոսքով, իհարկե, ուշադրության մի մասը կշեղվի Ցեղասպանության թեմայից, ինչին էլ փորձում է հասնել Թուրքիան բոլոր միջոցներով։

«Բայց, բնականաբար, ամբողջովին դրան չի հասնի, առավել ևս, որ Սարգսյանի գրագետ նամակը կնպաստի հայկական դիվանագիտության հաջողությանն այդ հարցում»,– ընդգծել է Ալեքսանդրովը։
Հայոց ցեղասպանությունը 20–րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: