481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն ու Թբիլիսին ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության 2015թ.–ի պլանը
12:43
17 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015թ.–ի պլանը ստորագրվել է ուրբաթ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության` Վրաստան  կատարած պաշտոնական այցի արդյունքում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և ապագա հեռանկարները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները նշել են, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը առաջնահերթությունների թվին է դասվում և Հայաստանում, և Վրաստանում: Որպես համագործակցության առանցքային ուղղություն` կարևորվել են ռազմական կրթությունն ու ուսումը:

Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Սաչխերե լեռնային պատրաստության ուսումնական կենտրոնում հայոց զինուժի անձնակազմի մասնագիտական վերապատրաստման բարենպաստ հնարավորություններ ստեղծելու համար:

Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն, պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրշիաշվիլին. Վրաստանի ԶՈՒ ԳՇ–ի պետ, գեներալ–մայոր Վախթանգ Կապանաձեն։

Գորիում տեղակայված Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիայում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների դերակատարումը»  խորագիրը կրող զեկուցումով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: