478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ–ն կոչ է անում հայրենակիցներին տուրք չտալ հակառուսական տրամադրություններին
17:25
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է հայրենակիցներին տուրք չտալ հակառուսական տրամադրություններին և կոչերին։

«Խնդիրն այդ հարթություն տեղափոխելու փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ մեր երկրի համար։ Նման լարվածությունը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ռուսաստանին», – նշվում է հայտարարության մեջ։

Նախօրեին Գյումրիում կազմակերպված բողոքի ակցիաները, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների, պահանջել են հայկական կողմին հանձնել ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադվրում է վեց հոգուց բաղկացած ընտանիքի սպանության մեջ։ Ակցիայի ընթացքում հնչել են նաև հակառուսական կոչեր։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ  Ռուսաստանի քաղաքական և ռազմական իշխանությունները, քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնների համաձայն, կոշտ գնահատական կտան կատարված անմարդկային ոճրագործությանը, կձեռնարկեն գործուն քայլեր՝ Գյումրիի ռազմակայանի կարգուկանոնի էական բարձրացման ուղղությամբ, կպատժեն բոլոր մեղավորներին, ում թողտվությամբ կամ անգործության պատճառով հնարավոր եղավ նման աննախադեպ ողբերգությունը, չեն խոչընդոտի ՀՀ օրենքների շրջանակներում գործի քննությանը, հանցագործի արդարացի պատժի իրականացմանը, չեն խոչընդոտի անաչառ տեղեկատվության տարածմանը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մթնոլորտը հանդարտեցնելու համար:

«Սա կլինի լավագույն քայլը լարվածությունը թուլացնելու և երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունները չխաթարելու համար», – նշվում է հայտարարության մեջ, որն ընդունվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված նիստի ընթացքում։

Նիստի մասնակիցները որոշել են ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի Գյումրի գործուղելու համար:

Միաժամանակ նիստի մասնակիցները բարձր են գնահատել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի պահվածքը` Գյումրիում իրավիճակը կայունացնելու, դժվար պահին սառնասիրտ որոշումների համար:

Նիստի մասնակիցները կոչ են անում գյումրեցիներին՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, իրենց արդարացի պահանջները բարձրաձայնելիս տուրք չտալ որևէ հնարավոր սադրանքի, մնալ առողջ տրամաբանության և օրինականության շրջանակներում, ինչպես նաև կոչ են արել քաղաքացիներին՝ ցանկացած պարագայում խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից, որոնք կարող են է՛լ ավելի անկայունացնել իրավիճակը:

Կուսակցության ներկայացուցիչները նաև կոչ են արել ոստիկանությանը՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, որևէ պարագայում չգերազանցել սեփական լիազորությունները, պահպանել ընդգծված սառնասրտություն, խուսափել ուժի կիրառումից:

Հայտարարության մեջ նիստի մասնակիցները կոչ են արել նաև ՀՀ դատախազության ղեկավարությանը, այդ թվում՝ Գլխավոր դատախազի Գևորգ Կոստանյանին` «իրարամերժ և հակասական հայտարարություններով չսրել իրավիճակը, անորոշ և իրավիճակին չհամապատասխանող պահվածքով չշիկացնել առանց այն էլ գերզգայուն վիճակը,  գործել օրենքով սահմանված ինքնուրույնության սահմաններում՝ ի շահ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության»։

Ոստիկանության տվյալներով`հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Սերյոժա Ավետիսյանը վիրահատվել է և այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: