483.99
+0.13
574.4
+1.51
8.28
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում ցուցարարները պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ ՌԴ Հյուպատոսության շենքից վերադառնում են դեպի դատախազություն
21:35
15 Հունվարի 2015

ԳՅՈՒՄՐԻ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ հավաքված ցուցարարներին կոչ է արել ոչ մի անօրինական և հակաիրավական գործողություններ չձեռնարկել և վերադառնալ Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Գյումրիից։

Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել նրանից հետո, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Նախքան Գրիգորյանի` ցուցարարներին դատախազության շենքի մոտ վերադառնալու կոչը, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Պերմյակովին հանձնել հակական կողմին։ Ոստիկանները պաշտպանվում են վահաններով և պարբերաբար հետ մղում ակցիայի մասնակիցներին։ Մարդիկ իրավապահների ուղղությամբ քարեր են նետում, ոստիկանները պաշտպանվում են մահակներով։ Միաժամանակ հանդարտության կոչեր են հնչում։

Գրիգորյանը հայտնեց նաև, որ եթե ռուսական հյուպատոսության շենքի մոտ հավաքվածները ոստիկանության ուժերի դեմ ակտիվ և անօրինական գործողություններ չձեռնարկեն, ապա ավելի վաղ ձերբակալված անձինք ազատ կարձակվեն։

Նա ասաց, որ գլխավոր դատախազության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն,  ինքն ու «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուղղվեն դեպի ռազմակայանի տարածք` համոզվելու, որ Պերմյակովն այնտեղ է։ Դրանից հետո, ըստ նրա, կորոշվեն հետագա քայլերը։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի վերահաստատել էր, որ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ և որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանք կներկայացնի, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։