484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազը խոստացել է, որ Պերմյակովի գործը կքննվի Հայաստանում
19:00
15 Հունվարի 2015

ԳՅՈՒՄՐԻ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիի դատախազության առջև անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին հայտնեց, որ Պերմյակովի գործը կքննվի Հայաստանում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Գյումրիից։

«Այն, որ հայ ժողովրդի նկատմամբ հանցագործություն է կատարվել, փաստ է։ Մենք բոլորս միասին պետք է անենք և անում ենք հնարավորին ամեն բան, որ հանցագործը պատժվի ամենախիստ ձևով։ Նա կենթարկվի պատասխանատվության Հայաստանի տարածքում»,– հավաստիացրեց Կոստանյանը։

Նրա խոսքով` քրեական գործն ամբողջովին կքննվի Հայաստանում, ինչն արդար պահանջ է։ «Մեր քննիչները ռուսական ռազմակայանի տարածքում են, քննություն են կատարում, նրան (Պերմյակովին) ներգրավել են որպես մեղադրյալ, հարցաքննում են նրան»,– ասաց Կոստանյանը։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի վերահաստատել էր, որ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ և որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանք կներկայացնի, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։