481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում կատարված ողբերգության քննությունը պետք է բաց լինի. ռուս փորձագետ
17:25
15 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում կատարված ողբերգության քննությունը պետք է բաց լինի, այդ մասին «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ և հրապարակախոս Դենիս Դվորնիկովը։ Նա նախօրեին մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության մոտ անցկացված սգո ակցիային։

Ոստիկանության տվյալների համաձայն, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին նախօրեին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

«Ռուսաստանում այժմ այնպիսի տրամադրություն է, որ այստեղ էլ թույլ չեն տա պարզապես կոծկել այդ գործը։ Ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր անմիջապես կամ անուղղակի մեղավոր են կատարվածում, պատիժ կկրեն... Չէ՞ որ, այստեղ «խաղարկվում է» ոչ միայն Զինված ուժերի հեղինակությունը, այլ նաև ամբողջ երկրի հեղինակությունը, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ ինչ–որ բան թաքցնեն, կոծկեն։ Բաց քննություն կլինի»,– նշեց Դվորնիկովը։

Ըստ նրա, գոյություն ունի զինվորական քննության ավանդույթ, և նրանք բավական դժվար են արտաքին շփում հաստատում։

«Բայց կարծում եմ, որ «վերևից» հրահանգ կլինի, որ գործընթացն առավելագույնս հասանելի լինի։ Որքան հասկանում եմ, քննությունը և հետագա դատական գործողությունները կանցկացվեն Հայաստանի տարածքում, այդ պատճառով էլ պետք է սպասենք արդյունքներին»,– ասաց Դվորնիկովը։

Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության մոտ նախօրեին աշխատանքից հետո մարդիկ լուռ հավաքվել էին, ծաղիկներ, մոմեր և մանկական խաղալիքներ էին բերում։

«Մարդիկ անաղմուկ մոտենում էին մեքենաներով, ոտքով կամ մետրոյից։ Լուռ էր, և կարծես, մարդիկ միավորվում էին այդ վշտի շուրջ... Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այդպիսի բան կատարվել»,– ասել է Դվորնիկովը։

Հրապարակախոսը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին` ընդգծելով, որ լավ հասկանում է բոլոր զգացողություններ, էմոցիաները և այն, որ մարդիկ միասին են հավաքվում։

«Դա միանգամայն բնական արձագանք է։ Տարօրինակ կլիներ, եթե մարդիկ դրանից հետո դուրս չգային փողոցներ։ Կարելի է հասկանալ մարդկանց, հասկանալ նրանց զգացումները»,– նշել է Դվորնիկովը։

«Ամենաողբերգականն ու տխուրն այն է, որ մարդկանց չես վերադարձնի...»,– ավելացրել է հրապարակախոսը։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: