484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունն առաջարկում է հաղթահարել քաղաքական մենիշխանությունը սահմանադրական բարեփոխումների միջոցով
19:36
13 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.Դաշնակցությունն առաջարկում է հաղթահարել քաղաքական մենիշխանությունը սահմանադրական բարեփոխումների իրականացման միջոցով, երեքշաբթի լրագրողներին ասաց Դաշնակցությունից ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Սահմանադրական բարեփոխումների մասին իր առաջարկներում Դաշնակցությունը ձևակերպել է մի շարք խնդիրներ` հաղթահարել քաղաքական մենիշխանությունը` երաշխավորելով իրական ընտրականություն և հաշվետվողականություն», – ասաց Վարդանյանը։

Խմբակցության  ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին նշեց, որ երկրում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար հարկավոր է ոչ թե սովորական իշխանափոխություն, այլ համակարգային փոփոխություններ։

«Մենք փորձել ենք մեխանիզմներ կիրառել, որոնք ոչ միայն կապահովեն անցում կառավարման խորհրդարանական ձևին, այլ նաև կամրագրեն զսպումների և հակակշիռների, իշխանության բաժանման համակարգը», – ասաց Ռուստամյանը։

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ին պրոֆեսիոնալ հանձնաժողովի ձևավորումից հետո, որը զբաղվում է Մայր օրենքի բարեփոխման հարցերով։

Հոկտեմբերի 15–ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որի հեղինակները կարծում են, որ կառավարման կիսանախագահական ձևի պայմաններում պետության ղեկավարն օժտված է չբալանսավորված լիազորություններով համաչափ քաղաքական պատասխանատվության բացակայության դեպքում։ Ընդդիմադիր ուժերը (բացի Դաշնակցությունից, որը խորհրդարանական հանրապետության կողմնակիցն է) նման փոփոխություններին հավանություն չեն տալիս։

Ըստ հաստատված ժամանակացույցի` հայեցակարգը պետք է հաստատվի ՀՀ նախագահի կողմից, ինչից հետո տասն ամսվա ընթացքում պետության ղեկավարին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների փաթեթը։ Ավելի վաղ այս հարցին նվիրված հանրաքվե էր նախատեսվում անցկացնել 2015 թ.–ի վերջում կամ 2016 թ.–ի սկզբին։ Սակայն նախագահը դեռ հավանություն չի տվել հրապարակված հայեցակարգին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: