480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ահաբեկիչները Փարիզում ինքնուրույն են գործել. արաբագետ
16:02
13 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Փարիզում 17 մարդ սպանած ահաբեկիչներն ինքնուրույն են գործել, Իսլամական պետության կամ Ալ Քայիդայի հետ ունեցած կապի վերաբերյալ որևէ ապացույց չկա, երեքշաբթի ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Ֆրանսիայում ահաբեկչությունների և արտակարգ պատահարների ալիք է բարձրացել նախորդ չորեքշաբթի առավոտյան Charlie Hebdo խմբագրության վրա կատարած հարձակումով։ Երեք օրվա ընթացքում  զոհվել է 17 մարդ, այդ թվում` երեք ոստիկան։ Ուրբաթ երկու հատուկ օպերացիաների ընթացքում ոչնչացրել են երեք ահաբեկիչների։

«Փարիզի ահաբեկչությունների հետևում ո՛չ Իսլամական պետությունն է, ո՛չ էլ Ալ Քայիդան, համենայն դեպս, որևէ հայտարարություն, տեղեկություն, որով կարելի է այդ կազմակերպությունների հետ ուղղակի կապ տեսնել, ես չեմ տեսնում»,– ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա, այդ իրադարձությունները մի քանի իսլամիստների ինքնուրույն գործողությունների հետևանք են։

«Նրանք իրենք են որոշել գնալ այդ գործողությունների, և ավելի մեծ աղմուկի համար այդ կազմակերպությունների հետ կապի մասին տեղեկություն են տարածել»,– նշեց Գրիգորյանը։

Արաբագետի խոսքով` տեղեկությունն այն մասին, որ ահաբեկիչներից երկուսը` Կուաշի եղբայրները, մարտական պատրաստություն են անցել Սիրիայում, չի նշանակում, թե նրանք ԻՊ անդամներ են։

«Նրանք կարող են լինել գաղափարակիցներ, բայց ոչ կառույցի անդամներ։ Դեռևս 2000–ականներին իսլամական ծայրահեղական գաղափարախոսներ կոչ էին անում եվրոպական երկրների իրենց համախոհներին ինքնուրույն գործել։ Եվս մեկ ապացույց էլ այն է, որ ահաբեկիչներից մեկը նույնիսկ չի տիրապետել արաբերենի»,– ասաց Գրիգորյանը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը «խալիֆայություն» է հռչակել Սիրիայի և Իրաքի` նախորդ տարվա ամռանը զավթած տարածքներում։ ԻՊ–ն առավելագույն թափ թ հավաքել Սիրիայի տարածքում գործողությունների ժամանակ, որտեղ կռվել է կառավարության ուժերի դեմ և ամենադաժան խմբավորման հեղինակություն է ձեռք բերել։ Գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել են մի քանի հազար խաղաղ բնակիչներ, հարյուր հազարավորներ փախստականներ են դարձել և ևս մի քանի հազար մարդ պատանդ է մնացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։