482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը նոր ռազմավարություն է սկսել իրականացնել Հայաստանի և Արցախի դեմ. փորձագետ
18:19
12 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը ոչ միայն Արցախի հետ շփման գծում, այլ նաև Հայաստանի հետ սահմանում իրավիճակը սրելու բոլորովին նոր ռազմավարություն է իրականացնում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Միջազգային և պաշտպանական հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Հունվարի սկզբից շփման գծում և երեկ Տավուշի մարզում կատարված իրադարձությունները խոսում են մի բանի մասին` Ադրբեջանը միանգամայն նոր ռազմավարություն է վարում։ Եթե նախորդ տարիներին նա սահմանափակվում էր Ղարաբաղի այս կամ այն դիրքի ամրապնդման ստուգումներով, իսկ ակտիվությունը դրսևորվում էր այնպիսի օրերին, ինչպիսիք են Խոջալուի իրադարձությունների տարելիցը, տարբեր շրջանների կորուստը և այլն, ապա այժմ պարբերաբար ուժեղանում է լարվածությունը ոչ միայն Ղարաբաղի հետ շփման գծում, այլ նաև նմանատիպ գործողություններ են իրագործվում Հայաստանի հետ սահմանին»,– ասաց Սաֆարյանը։

Ադրբեջանցի զինծառայողները նախորդ կիրակի` հունվարի 11–ին, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում դիվերսիայի փորձ են կատարել։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հունվարի 3–ին հայտնել էր ԼՂՀ պաշտպանության բանակի երկու զինծառայողների մահվան մասին դիվերսանտների հարձակմանը հակահարված տալու ժամանակ։ Հունվարի 4–ի լույս 5–ի գիշերը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել էր 350 անգամ։ Տարբեր տրամաչափի հրազենից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղությամբ ավելի քան 4500 կրակոց է արձակվել։ Բացի դիպուկահար զենքից, հակառակորդը կիրառել է նաև ականանետներ, նռնականետեր և ինքնաձիգեր։

Սաֆարյանի խոսքով, այս իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելն իմաստ չունի։ Ըստ նրա, ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլ նաև միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիրն թույլ չտալ Ադրբեջանին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարկանում է, որովհետև ղարաբաղյան հակամարտության լուծումը խոշոր խաղացողների օրակարգում չէ։ Ինչպես և անցյալում, այնպես էլ հիմա Ալիևը փորձում է այնքան լարել իրավիճակը, որ Ուկրաինայի և Փարիզի իրադարձություններով զբաղված համաշխարհային առաջնորդները ոչ միայն չմոռանան ղարաբաղյան հակամարտության մասին, այլ նաև ընդգրկեն այն իրենց օրակարգում»,– նշեց Սաֆարյանը։

Փորձագետի կարծիքով, մյուս կողմից, Ադրբեջանի ակտիվացումը կապված է ԵՏՄ–ին Հայաստանի միացմամբ, քանի որ Ադրբեջանը չկարողացավ հասնել Հայաստանի և ԼՂՀ–ի հստակ բաժանման մաքսային և այլ հարցերում։

«Ալիևը փորձում է հակամարտության սրման միջոցով ստուգել Հայաստանի անվտանգության աստիճանը ԵՏՄ կազմում և որոշել, թե ինչ աջակցություն կունենա Հայաստանը Միության մյուս երկրների կողմից։ Եթե այժմ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ, ապա արդյունքները բավականին ծանր կլինեն ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև միջազգային հանրության համար»,– կարծում է Սաֆարյանը։

Ըստ նրա, լարվածության սրումը ղարաբաղյան հակամարտության շուրջ այս տարի բարձր կմնա, ինչը ձեռնտու է նաև Թուրքիային, քանի որ կշեղի ուշադրությունը Հայաստանից այս տարվա հիմնական իրադարձության` Ցեղասպանության 100–ամյա տարելիցի նշումից։

«Դա չի նշանակում, թե Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի, բայց նա պետք է պատրաստվի Ադրբեջանի դեմ արդյունավետ գործողությունների»,– ընդգծեց փորձագետը։
 
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: