478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Փարիզում գրանցված ահաբեկչությունները «Իսլամական պետության» ձեռքի գործն է` ուղղված քաղաքակիրթ աշխարհին. հայ պատգամավոր
14:46
12 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Փարիզում գրանցված ահաբեկչությունները «Իսլամական պետության» մեսիջն է` ուղղված քաղաքակիրթ աշխարհին, հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Այս ահաբեկչություններով «Իսլամական պետությունը» հայտարարում է, որ ԻՊ–ն ընդլայնում է իր աշխարհագրությունն ու դուրս է գալիս Մերձավոր Արևելքի շրջանակից», – երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը։

Նա Փարիզում տեղի ունեցածը գնահատեց ոչ թե որպես վրեժխնդրություն` կրոնական զգացմունքները վիրավորելու համար, այլ որպես քաղաքական մեսիջ «այն մասին, որ ԻՊ–ն կհասնի իր ուզածին ցանկացած մեթոդներով»։

«Այս իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ աշխարհը փոխվել է, որ ոչ միայն Եվրոպայում, այլ նաև ողջ աշխարհում արդեն չկա մի վայր, որը կարելի է համարել անվտանգ այդ բառի դասական ընկալմամբ։ Այդ իրադարձությունները նաև ուղերձ էին Արևմուտքին այն մասին, որ երրորդ երկրների ներքին գործերի մեջ միջամտելը, վաղ թե ուշ, անպայման կունենա բումերանգի ազդեցություն», – ավելացրեց պատգամավորը։

«Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն իր հերթին ընդգծեց, որ այդ ահաբեկչություններով ծայրահեղական իսլամիստները փորձել են խախտել Եվրոպայի հեղինակությունը` որպես անվտանգ տարածք, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները։

«Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում Եվրոպան կփոխի իր միգրացիոն քաղաքականությունը, օրինակ` կսահմանի կրթական ցենզ վիզաների տրամադրման համար», – ասաց նա։

Սեդրակյանը կարծում է, որ քաղաքակիրթ աշխարհը վերջապես հասկացել է, որ մինչև հիմա կիրառում է անհավասարազոր պատժամիջոցներ նման խմբավորումների նկատմամբ ինչպես Եվրոպայում, այնպես էլ սահմաններից դուրս։

Միաժամանակ Սեդրակյանը չի կարծում, որ վերջին իրադարձությունները կհանգեցնեն ռազմական գործողությունների ծայրահեղական իսլամիստների դեմ։

«Կուժեղացվեն հակաահաբեկչական միջոցառումները, կսկսվի պայքար մարդկային մտքի համար։ Այսինքն` Եվրոպան կսկսի ավելի ակտիվորեն քարոզել եվրոպական արժեքները, ինչին վերջերս քիչ ուշադրություն էր հատկացվում։ Այսպիսով` պատերազմ կսկսվի տեղեկատվական դաշտում», – ավելացրեց նա։

Ահաբեկչություններն ու արտակարգ պատահարները Ֆրանսիայում սկսվել են չորեքշաբթի առավոտյան Charlie Hebdo խմբագրատան վրա կատարված հարձակմամբ։ Երեք օրում զոհվել է 17 մարդ, այդ թվում` երեք ոստիկան։ Ուրբաթ կազմակերպված երկու հատուկ օպերացիաների ընթացքում ոչնչացվել է երեք ահաբեկիչ։

Նախօրեին ավելի քան 3 մլն մարդ է դուրս եկել Ֆրանսիայի փողոցներ` այս շաբաթ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգելու համար։ Փարիզում կազմակերպված ակցիաներին, բացի Ֆրանսիայի ղեկավարությունից, մասնակցել է նաև օտարերկրյա պետությունների ավելի քան 50 պատվիրակություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: