481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան սպասում է, որ Եվրոպան կարձագանքի իսլամատյացության և մզկիթների վրա կատարված հարձակումներին. վարչապետ
13:52
12 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիան սպասում է, որ Եվրոպան  այնպես կարձագանքի իսլամատյացության և մզկիթների վրա կատարված հարձակումներին, ինչպես արձագանքեց Ֆրանսիայում գրանցված վերջին ահաբեկչություններին, Փարիզում լրագրողներին է ասել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի վարչապետը մասնակցել է քայլերթին, որը կազմակերպվել է հունվարի 7–9–ը Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակի կապակցությամբ։ Ֆրանսիայում նման ակցիաների է մասնակցել ավելի քան 3 մլն մարդ։ Բացի միլիոնավոր ֆրանսիացիներից, ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու և Ֆրանսիայի ժողովրդին աջակցելու նպատակով Փարիզ է ժամանել մոտ 50 օտարերկրյա պատվիրակություն։

«Մենք հիմա ավելի քան երբևէ Եվրոպայից նույնքան զգացմունքային արձագանք ենք ակնկալում իսլամատյացության և մզկիթների վրա կատարված հարձակումների կապակցությամբ և ցանկանում ենք մարդկային արժանապատվության հանդեպ հարգանք տեսնել` անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից», – հայտարարել է Դավութօղլուն կիրակի Փարիզում Թուրքիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Որպես երկիր, որը երկար ժամանակ տուժել է ահաբեկչության հետևանքով, Թուրքիան շարունակելու է հանդես գալ հայտարարություններով ահաբեկչական գործողությունների դեմ` անկախ այն հանգամանքից, թե որտեղ են դրանք տեղի ունենում»,– ասել է Թուրքիայի վարչապետը։ Նա ավելացրել է, որ Փարիզում կազմակերպված քայլերթին նրա մասնակցությունը կարևոր է Եվրոպայի միասնության և ամբողջականության ցուցադրության համար։

«Անդալուզիայից մինչև Օսմանյան կայսրություն իսլամը Եվրոպական մայրցամաքի կարևոր մասն է։ Նրանք, ովքեր ցանկանում են լարվածություն առաջացնել Եվրոպայում, ստեղծելով հակամարտություն իսլամի և քրիստոնեության միջև, դավաճանում են եվրոպական մշակույթին», – նշել է նա։

Դավութօղլուի խոսքով` այս խնդիրն այդքան սուր չէր լինի Եվրոպայում, եթե Թուրքիան ԵՄ անդամ լիներ։

Ֆրանսիայում հունվարի 7–9–ը գրանցված ահաբեկչություններից հետո մի շարք հարձակումներ են իրականացվել մզկիթների վրա։ Սեն–Ժյուերի քաղաքի մզկիթը գնդակոծվել է անհայտ անձանց կողմից, մի քանի մզկիթների պատերին հակաիսլամական գրառումներ են արել։ Ավելի վաղ անհայտ անձինք հարձակվել էին նաև Շվեդիայում գտնվող մի քանի մզկիթների վրա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: