478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի հողարկավորությունը կկայանա հունվարի 3–ին
19:00
29 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայում Հայաստանի  արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցությյան բյուրոյի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ,  հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հողարկավորությունը կկայանա հունվարի 3–ին, Երևանում։ Ինչպես հաղորդեցին  ՀՀ կառավարության մամուլի գրասենյակից`  համապատասխան որոշումն ընդունվել է Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում

Նիստում որոշվել է, որ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստն անցկացնել 2015 թվականի հունվարի 2-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում։

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա  հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Վահան Հովհաննիսյանը մահացել է 2014 թվականի դեկտմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից։

Վահան Հովհաննիսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում ։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

1990-1992 թթ. Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003-ին և 2007-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 Հայաստանի նախագահական ընտրություներին։

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: