486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետ. 2015 թվականը կլինի ձեռբերումների և մարտահրավերների տարի
17:54
29 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015 թվականը համարում է մարտահրավերների և ձեռբերումների տարի։

«Կարծում եմ, մենք ունենք բավարար ներուժ և  ռեսուրսներ, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարենք ներքին և արտաքին մարտահրավերներին։ Ես ուզում եմ, որ 2015 թվականը լինի համբերության տարի, որպեսզի համատեղ աշխատենք մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը»,–ասաց Աբրահամյանը երկուշաբթի ԶԼՄ–ների ամանորի ընդունելության ժամանակ։

Խոսելով վարչապետի և կառավարության  քննադատության մասին` Աբրահամյանը նշեց, որ առողջ քննադատությունն ինքն ընդունում է, աշխատում է ուղղել թերությունները, բայց անտեսում է մերկապարանոց հայտարարությունները։

«Բոլորին հայտնի է, որ մենք խնդիրներ ունենք, բայց մենք չենք շեղվի մեր ուղուց։  Մենք ունենք բավարար կարողություն, հնարավորություն, փորձ, որպեսզի 2015 թվականին լուծենք այդ խնդիրները։ Քննադատները պետք է հասկանան, որ խնդիրները միանգամից լուծել հնարավոր չի, բայց մենք սահմանել ենք առաջնահերթությունները և հետևաբար առաջնորդվելու ենք  դրանով։ Մեր համար  աքսիոմա է` բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը»,–ասաց կառավարության ղեկավարը։

2014 թվականի ամենակարևոր ձեռբերումը վարչապետը նշեց պրոֆեսիոնալ թիմի ձևավորումը, որը կամք և հնարավորություններ ունի իր առջև դրված խնդիրները լուծելու համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: