483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Չերչիլի մտերիմները վախենում էին, որ նա մահմեդականություն կընդունի և «փաշա կդառնա». թերթ
11:24
29 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) ընտանիքը մտավախություն ուներ, որ նա Արևելքով տարված լինելու պատճառով կարող է մահմեդականություն ընդունել, և հետ է պահել այդ քայլից, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Independent թերթին։

«Խնդրում եմ, մի իսլամ ընդունիր։ Ես քո բնավորության մեջ արևելքի (վարքագծի) նկատմամբ հակումներ եմ նկատել, փաշայի ոճում (փաշա` Օսմանյան կայսրության բարձրագույն տիտղոս)»,– թերթը մեջբերում է Չերչիլի հարսի` Գվենդոլին Բերթիի` 1907 թվականին գրած նամակը։

Վարչապետը որպես պատասխան գրել էր` «Ափսոսում եմ, որ փաշա չեմ»։

Նամակը հայտնաբերել է Քեմբրիջի համալսարանի գիտաշխատող Ուորեն Դոկտերը։ «Չերչիլը երբեք լուրջ չի մտածել իսլամ ընդունելու մասին։ Այն ժամանակ նա ամեն դեպքում աթեիստ էր։ Այնուամենայնիվ, նա հիանում էր իսլամական մշակույթով, դա այն ժամանակ միավորում էր վիկտորիանական դարաշրջանի մարդկանց»,– նշում է Դոկտերը։

Բրիտանացի վարչապետն ուսումնասիրում էր իսլամական հասարակության կյանքը Սուդանում որպես սպա ծառայելու ժամանակ, նրա մտերիմ ընկերն էր արաբագետ և բանաստեղծ Ուլֆրիդ Բլանթը։ Դոկտերը կրկին նշում է, որ հարսն իզուր էր անհանգստանում։ «Թեև նա (Բլանթը) և Չերչիլն ընկերներ էին և Բլանթի էքսցենտրիկ երեկոներին արաբական հագուստ էին հագնում, նրանք հազվադեպ էին ինչ–որ բանի հետ համաձայնվում»,– ասել է գիտնականը։

1940 թվականին Չերչիլը երկրում պատերազմում մահմեդական երկրների բարեհաճությունը նվաճելու համար, հավանություն էր տվել Լոնդոնի կենտրոնական մզկիթի կառուցմանը և այդ նպատակով 100 հազար ֆունտ էր հատկացրել։ Չնայած իսլամական մշակույթով իր հիացմունքին` որոշ պահեր նրան դուր չէին գալիս։ Օրինակ, վարչապետն իսլամը ռազմատենչ կրոն էր համարում։

Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետ էր 1940-1945 և 1951-1955 թվականներին։ Նա հարգված է Բրիտանիայում ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ նաև որպես զինվորական, գիտնական և գրող։ Չերչիլը 1953 թվականին դարձել է գրականության Նոբելյան մրցանակակիր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։