484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վենեսուելայի նախագահը շնորհավորել է Ռաուլ Կաստրոյին ԱՄՆ–ի հետ հարաբերությունները բարելավելու առիթով
12:29
27 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով հայտնի է իր հակաամերիկյան հռետորաբանությամբ, ուրբաթ շնորհավորել է կուբացի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին` ԱՄՆ–ի հետ հարաբերությունները բարելավելու գործընթացի մեկնարկի առիթով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դա կարևորագույն քայլ է, որպեսզի ԱՄՆ–ն հասկանա, որ այստեղ` մեր հողում, փոխվում է դարաշրջանը, և Մեծ Հայրենիքը (Կուբան) փոխվել է ընդմիշտ և չի նահանջի»,– Մադուրոյի հայտարարությունն է մեջբերում Notimex գործակալությունը։

Նախորդ շաբաթ Սպիտակ տունը հայտարարել է Կուբայի հետ հարաբերությունների բարելավման «պատմական» նախաձեռնությունը։

Մադուրոյի խոսքով` չնայած այդ իրադարձությանը, դեռ անցնելու երկար ուղի կա, որ Վաշինգտոնը գիտակցի, որ Լատինական Ամերիկան դադարել է լինել ԱՄՆ–ի «հետնաբակ», և պետք է ավարտվել է կղզու` 1960–ական թվականներից շարունակվող «հանցավոր շրջափակումը»։

Վենեսուելայի և ԱՄՆ–ի հարաբերությունները բարդ են։ 2010 թվականից երկրում չկան դեսպաններ. այն ժամանակ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կառավարությունը համաձայնություն չտվեց Լարի Փալմերին ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվելուն վերջինիս` ԱՄՆ սենատում հնչեցրած հայտարարությունների պատճառով։

Վաշինգտոնն իր հերթին հետ կանչեց վենեսուելացի դեսպան Բեռնարդո Ալվասերի վիզան։ Բացի այդ, վենեսուելական իշխանությունները բազմիցս դուրս են հրավիրել ամերիկացի դիվանագետներին երկրի ներքին հարցերին միջամտելու համար, ինչը Վաշինգտոնի համարժեք պատասխանի առիթ է տվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։