480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպան փորձում է հանդես գալ որպես միջազգային քաղաքականության անկախ դերակատար, սակայն գտնվում է ԱՄՆ–ի ազդեցության տակ
20:33
26 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպան փորձում է հանդես գալ որպես միջազգային քաղաքականության անկախ դերակատար, սակայն գտնվոմ է ԱՄՆ–ի ազդեցության տակ, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Նոր դերատակարը (ԵՄ) գլոբալ մասշտաբում ունի իր խնդիրները, նպատակները, չնայած դրանք միշտ չէ, որ համընկնում են ԵՄ բոլոր երկրների մոտ։ Հասկանալի է եվրոպացիների դիրքորոշումը` հանդես գալ որպես առանձին բևեռ միջազգային քաղաքականության մեջ, և դրա համար հիմքեր կան», – ասել է Մարկարովը` «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում մեկնաբանելով ICM Research գործակալության հարցման արդյունքները։

Եվրոպայի երեք առաջատար երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բնակչության գրեթե կեսը կարծում է, որ ԵՄ–ն պետք է ԱՄՆ–ից ավելի անկախ քաղաքականություն վարի, վկայում են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով ICM Research գործակալության անցկացրած հարցման տվյալները։

Ուսումնասիրությունն անցկացվել է ICM Research գործակալության կողմից «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում դեկտեմբերի առաջին կեսին։ Հարցմանը մասնակցել է 3013 մարդ (1001 մարդ Մեծ Բրիտանիայում, 1001 Գերմանիայում, 1011 Ֆրանսիայում)։

Ուսումնասիրության համաձայն` հարցված երկրների բնակչության գրեթե կեսը (46%) կարծում է, որ ԵՄ–ն պետք է ԱՄՆ–ի ավելի անկախ գործի։ Եվ միայն 15 տոկոսն է համոզված, որ ԱՄՆ–ի կարծիքին հարկավոր է ավելի ուշադիր հետևել։

ԵՄ–ի քաղաքական ինքնուրույնությանն ավելի շատ աջակցում են Գերմանիայում, նման կարծիքին է այդ երկրում հարցվածների 62 տոկոսը։ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում համապատասխանաբար 39 և 38 տոկոսը համոզված է, որ ԵՄ–ն պետք է ավելի անկախ գործի։ Միայն ֆրանսիացի և բրիտանացի հարցվածների 13 տոկոսն է կարծում, որ Բրյուսելին ավելի նպատակահարմար կլինի իրականացնել ԱՄՆ–ի ավելի անկախ քաղաքականություն։ Միաժամանակ Գերմանիայում 18 տոկոսը (մյուս երկրներում գրանցված 13 տոկոսի համեմատ) կողմ է ԱՄՆ–ի հետ ԵՄ գործողությունների համաձայնեցմանը։ Եվ միայն 15 տոկոսն է կարծում, որ ԵՄ–ն առանց այն էլ բավականին անկախ է գործում։ ԵՄ–ի ինքնուրույնության մասին հարցին դժվարացել է պատասխանել ֆրանսիացիների 15 տոկոսը և Մեծ Բրիտանիայի 14 տոկոսը։ Հատկանշական է, որ Գերմանիայում այդ հարցում չկողմնորոշվածների մակարդակը գրանցվել է 5 տոկոսի սահմանում։

Միաժամանակ Մարկարովը նշեց, որ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի վերին խավերի դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում է նաև ԵՄ–ի ներսում, և այստեղ հարկավոր է ուշադրություն դարձնել հասկանալի մի փաստի վրա։ Գերմանիան, լինելով ԵՄ–ի ամենաազդեցիկ պետություններից մեկը, միշտ փորձում է հանդես գալ որպես անկախ դերակատար այդ կառույցի շրջանակում և փորձում է ավելացնել ԵՄ–ի անկախությունը համաշխարհային քաղաքական ասպարեզում։

«Մյուս կողմից, երբ մենք խոսում ենք բրիտանացիների մասին և խոսքը ավելի անկախ քաղաքականության մասին է, ապա հասկանալի է, որ այնտեղ այլ միտում կա, որն ավելի շատ կապված է ոչ թե եվրաինտեգրման, այլ եվրասկեպտիցիզմի հետ։ Այս դեպքում ավելի հետաքրքիր կլիներ իմանալ բրիտանացիների դիրքորոշումը», – ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք՞, Եվրոպան եզրահանգումներ է արել պատժամիջոցների հետևանքներից և կընդունի՞, արդյոք, քայլեր անկախ քաղաքականության իրականացման ուղղությամբ` Մարկարովը նշել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ազդել են Եվրոպայի գործարար ակտիվության վրա, հատկապես` Գերմանիայում։

«Այն, թե ինչպես է ԵՄ–ն փորձել պաշտպանել իր շահեր, իր դիրքորոժումն արտահայտելով ուկրաինական ճգնաժամի հարցում, ևս տարբեր արձագանքի է արժանացել Եվրոպայում։ «Նոր» եվրոպացիները (Բալթյան երկրները և Լեհաստանը) ամբողջովին աջակցում են Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին, սակայն կան երկրներ, որոնք դրան վերաբերվում են թերահավատության որոշակի մասնաբաժնով», – ասել է նա։

Մարկարովի խոսքով` հասկանալի է, որ ԵՄ–ն հանդես կգա միասնական ճակատով և միևնույն դիրքորոշմամբ, անգամ թելադրված, սակայն այնպիսի դիրքորոշմամբ, որը պատկերացնում է ԱՄՆ–ն` որպես դերակատար։ Ինչ վերաբերում է պատժամիջոցների չեղյալ հայտարարելուն, ապա Մարկարովը կարծում է, որ դա կախված է մի շարք պատճառներից։

«Պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կարող է կապված լինել Ուկրաինայի իրադարձությունների զարգացման հետ, սակայն կա նաև ավելի կոշտ դիրքորոշում, որը կապված է Ղրիմի կարգավիճակի հետ, որը եվրոպական կողմը համարում է Ռուսաստանի կողմից իրականացվող բռնակցման քաղաքականություն», – ասել է փորձագետը։

Նա կարծում է, որ կարող է ավելի մեղմ դիրքորոշում սահմանվել պատժամիջոցների չեղյալ հայտարարելու հարցում, որը վերաբերում է Ուկրաինայի, հատկապես Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների իրավիճակի կարգավորմանը, սակայն կա նաև ավելի կոշտ դիրքորոշում, որը վերաբերում է այն փաստին, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ճանաչի Ղրիմի բռնակցումը։

«Այդ դեպքում հաջորդ բնական հարցը կդառնա Ղրիմի ճակատագիրը։ Միաժամանակ Ռուսաստանի համար Ղրիմի հարցը օրակարգային չէ, քանի որ Ղրիմը դիտարկվում է որպես Ռուսաստանի մաս, և բնական է, որ հարցը վերաբերում է Ուկրաինայի, մասնավորապես` Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների իրավիճակի կարգավորմանը», – ասել է նա։

Քաղաքագետը նաև հնարավոր է համարում այն, որ Արևմուտքում, ԵՄ–ում և ԱՄՆ–ում ռուսական կողմի գործողությունները դիտարկվում են որպես գործողութոյւններէ ուղղված համապատասխան ադմինիստրատիվ կարգի ոչնչացմանը։

«Եթե մենք համաձայնենք, որ ուկրաինական գործոնն օգտագործվել է որպես առիթ, իսկ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կիրառվում է ՌԴ–ի կողմից գործող ադմինիստրատիվ կարգի խախտման պատճառով, ապա կարելի է ենթադրել, որ պատժամիջոցները կշարունակվեն այս կամ այն պատճառի օգտագործմամբ», – կարծում է Մարկարովը։

ICM Research–ի հարցման արդյունքներով`բրիտանացիների և ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է ԵՄ–ի կողմից Ուկրաինայի ֆինանսավորմանը, եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ ՌԴ–ի ներդրված պատժամիջոցները չեն լուծի Ուկրաինայի ճգնաժամը։ Գերմանացիների 40 տոկոսը կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղյալ հայտարարելուն։ –0–

 

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: