478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացիների, ֆրանսիացիների և գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է ավելի անկախ ԵՄ տեսնել
10:46
26 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի առաջատար երեք երկրների (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի) բնակչության գրեթե կեսը  կարծում է, որ Եվրամիությունը պետք է ԱՄՆ–ից ավելի անկախ քաղաքականություն վարի, վկայում են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով ICM Research–ի անցկացված հարցման արդյունքները։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բնակչության հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունն այս տարվա դեկտեմբերի 5–ից 17–ը։ Մասնակցել է գրեթե 3 հազար մարդ։ Հետազոտության համաձայն, հարցմանը մասնակցած երկրների բնակչության գրեթե կեսը (46%) կարծում է, որ Եվրամիությունը պետք է ԱՄՆ–ից ավելի անկախ գործի։ Եվ միայն 15 տոկոսն է վստահ, որ ԱՄՆ–ի կարծիքն արժե ավելի ուշադիր լինել։

Եվրամիության քաղաքական ինքնուրույնությանն ավելի շատ կողմ են Գերմանիայում` այդ կարծիքին է այդ երկրում հարցվածների 62 տոկոսը։ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, համապատասխանաբար, 39 և 38 տոկոսը նույնպես վստահ են, որ ԵՄ–ն պետք է ավելի անկախ լինի։ Ֆրանսիացի և բրիտանացի մասնակիցների միայն 13 տոկոսն է կարծում, որ Բրյուսելի համար նպատակահարմար է ԱՄՆ–ից պակաս անկախ քաղաքականություն վարել։ Միաժամանակ, 18 տոկոսը (այլ երկրների 13%–ի դիմաց) կողմ են ԵՄ–ի և ԱՄՆ–ի գործողությունների համաձայնեցվածությանը։ Եվ միայն 15 տոկոսն է կարծում, որ ԵՄ–ն այժմ էլ է բավականին անկախ գործում։

Եվրամիության ինքնուրույնության մասին հարցն առավել դժվարություններ առաջացրեց Ֆրանսիայում (15%) և մառախլապատ Ալբիոնի բնակիչների մոտ (14%)։ Հատկանշական է, որ Գերմանիայում չկողմնորոշվածների մակարդակը հասել է միայն 5 տոկոսի։

ICM Research–ի հարցման տվյալներով` բրիտանացիների և ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է ԵՄ–ի կողմից Ֆրանսիայի ֆինանսավորմանը, մեկ քառորդից պակաս եվրոպացիներ կարծում են, որ ԵՄ–ն ինքն է պատժամիջոցների մասին որոշում ընդունել։ Եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցները չեն լուծի ուկրաինական ճգնաժամը։ Իսկ գերմանացիների 40 տոկոսը կողմ է հակառուսական պատժամիջոցներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: