487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունն առավելագույն ջանքեր է գործադրել «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման նախագիծը գործարկելու համար
21:54
25 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  ՀՀ իշխանությունն առավելագույն ջանքերն է գործադրել Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի համար «Նոր Հալեպ» (Արագածոտնի մարզ)թաղամասի կառուցման նախագիծը գործարկելու նպատակով, հինգշաբթի լրագրողներին ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ամփոփելով տարին։ 

Հակոբյանի խոսքով` այդ ծրագիրը ստացել է պետության լայն օժանդակությունը, որը տարածք է հատկացրել և նախատեսված 600 ընտանիքներից յուրաքանչյուրին 50 հա հողատարածք է հատկացրել` նախնական ճարտարապետաշինարարական նախագծեր կազմելով։

«Սակայն տարբեր պատճառներով տարածքի կառուցապատումը, որը պետք է իրականացվեր դոնորների և հենց սիրիահայերի միջոցներով, այդպես էլ չիրականացվեց»,– ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ Հայաստանում հիմնվելու ցանկություն հայտնած մոտ 600 ընտանիքներ ի սկզբանե պատրաստակամություն հայտնեցին բնակարանի գնման կամ կառուցման համար ներդնել 20–ից 40 հազար դոլարի գումար, սակայն Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների և ֆինանսական խնդիրների պատճառով ներդրումներ չիրականացրին։

«Մեզ հաջողվեց հավաքել մոտ 300 հազար դոլար, և բոլոր միջոցները փոխանցվեցին «Սիրիահայերի խնդիրների լուծման համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպությանը, որն արդեն ինքնուրույն բաշխում է միջոցները` կախված առկա կարիքներից»,– ասաց Հակոբյանը։

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման նախագիծը պետական ծրագիր չէ և իրականացվելու է բացառապես դոնորների կամ հենց սիրիահայերի միջոցներով։

Սիրիայում սկսված ռազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերին բնակարաններով ապահովելու նախագիծը մեկնարկեց Հայաստանի նախագահ

Սիրիայում սկսված ռազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերին բնակարանով ապահովելու նախագիծը մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ 2013 թվականի հունիսի 6–ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի շինարարության մասին» որոշում։ Այս տարվա հուլիսի 23–ին Աշտարակի ավագանու խորհուրդը որոշում է ընդունել թաղամասի կառուցման համար 4.8 հեկտար մակերեսով տարածք տրամադրելու վերաբերյալ։

Թաղամասի նախագծումը հանրային հիմքերով ստանձնել է ճարտարապետների խումբը, որի կազմում է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը, Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի և «Ճարտարապետների ու ճարտարագետ–շինարարների համահայկական ասոցիացիա» ընկերության ներկայացուցիչները։ «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 550 ընտանիք։

Շինաշխատանքների և միջոցների նպատակային բաշխման ընդհանուր վերահսկողությունը դրվել է «Սիրիահայերի խնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության վրա։ Սփյուռքի նախարարության գնահատականներով` Աշտարակում «Նոր Հալեպ» թաղամասի շինարարությունը կարժենա մոտ 20 մլն դոլար։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: