486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները չեն մեղմվի, եթե Ռուսաստանը, ԵՄ–ն և ԱՄՆ–ն համաձայնության չհասնեն
18:44
24 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները չեն մեղմվի, եթե Ռուսաստանը, ԵՄ–ն և ԱՄՆ–ն Ուկրաինայի ստատուս քվոյի շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերեն, հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Եթե ուկրաինական հարցում գոնե ժամանակավոր կայունացում չլինի, կամ Ռուսաստանը, ԵՄ–ն և ԱՄՆ–ն Ուկրաինայում ստատուս քվոյի պահպանման վերաբերյալ համաձայնության չգան, պատժամիջոցները չեն մեղմվի։ Ներկայում բավականին լուրջ բանակցային գործընթաց է ծավալվում, նախևառաջ, Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև»,– ասաց Մինասյանը` մեկնաբանելով ICM Research–ի հարցման արդյունքները։

Ըստ նրա, բոլոր կողմերը փորձում են խուսափել հետագա էսկալացիայից, բայց ցանկանում են պայմանավորվածության հասնել իրենց համար լավագույն պայմաններով։ Ինչի դա կհանգեցնի, պարզ կդառնա առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։

Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդը (35%) կարծում է, որ Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ բացասաբար են ազդել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այդ մասին են վկայում «Սպուտնիկ» ԼԳ–ի պառվերով Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում անցկացված հարցման տվյալները։ Նրանց բաժնեմասը, ովքեր դրական են գնահատել Ուկրաինայում իրավիճակի լուծման վրա, ավելի քիչ է և կազմում է 26 տոկոս։ Ավելի շատ են (28%) նրանք, ովքեր վստահ են, որ պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վրա։

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ–ի պատժամիջոցների դերի գնահատականներն էապես տարբերվում են ըստ բնակության վայրի։ Մեծ Բրիտանիայում հարցվածների 40 տոկոսը դրական է գնահատում պատժամիջոցների ազդեցությունը, 21 տոկոսը կարծում է, որ պատժամիջոցները բացասական դեր են խաղացել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։ Գերմանիայում, հակառակը, 54 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ–ի պատժամիջոցները բացասական ազդեցություն են գործել Ուկրաինայի ճգնաժամի լուծման վրա, իսկ պատժամիջոցների սահմանումը դրական են գնահատում միայն 16 տոկոսը։ Ֆրանսիայի բնակիչները միջանկյալ դիրք են զբաղեցրել` առավելագույն բաժնեմասը` 37–ը, կարծում է, որ պատժամիջոցները ոչ մի դեր չեն խաղացել իրավիճակի կարգավորման գործում, հարցվածների 30 տոկոսը նշում է պատժամիջոցների բացասական դերը և 23 տոկոսը դրական է գնահատում ՌԴ–ի դեմ սահմանած պատժամիջոցները։

«Տնտեսական և քաղաքական լուրջ դերակատարների համար պատժամիջոցները դժվար թե կարողանան փոխել արտաքին քաղաքականությունը։ Դա ոչ մի կերպ չի փոխի Ռուսաստանի քաղաքականության ընդհանուր կուրսը և չի ստիպի նահանջել»,– ասաց Մինասյանը` պատասխանելով պատժամիջոցների կիրառման նպատակահարմարության մասին հարցին։

Ըստ նրա, եվրոպացիները, հնարավոր է, կարծում են, որ պատժամիջոցների կիրառումը չի հանգեցնի Ռուսաստանի հետագա ներգրավմանն ուկրաինական ճգնաժամում, բայց կարևորն այն է, որ ԵՄ–ն անխուսափելիորեն պետք է արձագանքեր։ Եվ նույնիսկ ավելի լավ է, որ արձագանքը պատժամիջոցների տեսքով էր, հակառակ դեպքում, այն կարող էր ռազմաքաղաքական բնույթ կրել, ինչն ավելի վտանգավոր կլիներ։

«ԵՄ–ի հասարակայնության մեծ մասը հասկանում է, որ պատժամիջոցները խնդրի լուծում չեն, քանի որ դրանք չեն փոխի Ռուսաստանի դիրքորոշումը կամ քաղաքականությունը։ Ընդ որում, ԵՄ հասարակայնությունն ընկալում է ոչ այնքան Ուկրաինայի իրադարձությունների զարգացումը, այլ այն, թե ինչպես են դրանք ազդում Եվրամիություն–Ռուսաստանի հարաբերությունների վրա»,– կարծում է Մինասյանը։

«Նա նշեց, որ տնտեսական տեսանկյունից Եվրամիությունն իր վրա զգացել է պատժամիջոցների հետևանքները։ Այնպես որ, ԵՄ–ի համար և քաղաքական, և տնտեսական, և հասարակական տեսանկյունից դժվար կլինի շարունակել և խստացնել պատժամիջոցները, եթե Ուկրաինայի իրադարձությունները զարգանան ոչ ցանկալի ուղղությամբ։ «ԵՄ պատժամիջոցների կիրառումը ոչ ցանկալի, բայց անխուսափելի երևույթ է։ Եվրամիությունն առաջին անգամ իր պատմության մեջ հայտնվելով աշխարհաքաղաքական մարտահրավերի առջև, չէր կարող այլ կերպ արձագանքել։ Եթե իրավիճակը չկայունանա և չբարելավվի, կարծում եմ, որ ԵՄ–ն և եվրոպական երկրները, առնվազն, ստիպված կլինեն շարունակել այդ պատժամիջոցները»,– ասաց Մինասյանը։

Իսկ եթե, նրա կարծիքով, գարնանը գոնե մեկ ընդունելի տարբերակ գտնվի, ապա ԵՄ–ն մեծ հաճույքով կփորձի մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Հարցումներն անցկացվել են ICM Research–ի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 5-17–ը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Մասնակիցների թիվը եղել է 3013 (1001–ը` Մեծ Բրիտանիայում, 1001–ը` Գերմանիայում, 1011–ը` Ֆրանսիայում)։ Յուրաքանչյուր երկրում ընտրությունը ներկայացնում է բնակչությունն ըստ սեռի, տարիքի և աշխարհագրության։

ICM Research–ի հարցումների տվյալներով` բրիտանացիների և ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է ԵՄ–ի կողմից Ուկրաինայի ֆինանսավորմանը, քառորդից պակաս եվրոպացիներ կարծում  են, որ ԵՄ–ն ինքն է պատժամիջոցների որոշում ընդունել։ Եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցները չեն լուծի ուկրաինական ճգնաժամը։ Բրիտանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների կեսից ավելին ավելի անկախ ԵՄ է ցանկանում տեսնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: