484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պահպանել է իր պաշտոնը
11:43
24 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սինձո Աբեն պահպանել է իր պաշտոնը և Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների քվեարկության արդյունքում դարձել է Ճապոնիայի 97–րդ վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Աբեի թեկնածությանը կողմ է քվեարկել 358 պատգամավոր։ Դեկտեմբերի 14–ին խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել Լիբեր–դեմոկրատական կուսակցությունը` Սինձո Աբեի գլխավորությամբ։ ԼԴԿ–ի և Կոմեյտո կուսակցության ձևավորած իշխող կոալիցիան 475 պատգամավորական մանդատներից ստացել է 326–ը։

Ճապոնիայի վարչապետն ընտրվում է խորհրդարանի պատգամավորների կազմից և պետք է հավաքի ձայների կեսից ավելին։ Որպես կանոն, յուրաքանչյուր կուսակցություն որպես թեկնածու առաջադրում է իր առաջնորդին։ Այսպիսով` վարչապետ Սինձո Աբեն կարողացավ պահպանել պաշտոնն ու իրավունք ստացավ ձևավորել կառավարությունը, քանի որ ներկայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքում, որը վարչապետի որոշման և օրենքների ընդունման հարցում առավելություններ ունի խորհրդականների պալատի նկատմամբ, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության և Կոմեյտո կուսակցության ձևավորած կոալիցիան ստացել է տեղերի ավելի քան երկու երրորդը։

Ինչպես ակնկալվում է, կառավարության ներկա կազմը անփոփոխ է մնում պաշտպանության նախարարի պաշտոնից բացի։ Ակինորի Էտոյի փոխարեն պաշտպանության նախարար կնշանակվի Գեն Նակատանին։

Կաբինետի անդամներն ու վարչապետը երեկոյան կմասնակցեն Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի կողմից կառավարությունը հաստատելու արարողությանը։

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունն անցկացվել էր դեկտեմբերի 14-ին։ Աբեն պալատը ցրելու որոշում էր կայացրել, որպեսզի իր տնտեսական ու ֆինանսական քաղաքականությունն իրականացնելու համար շահեր ընտրողների վստահությունը։ Պատճառ էին հանդիսացել սպառողական հարկը հինգ տոկոսից 8 տոկոս դարձնելուց հետո երկու եռամսյակ անընդմեջ տնտեսական անկման վերաբերյալ տվյալները։ Վարչապետը որոշել էր հրաժարվել այդ հարկը 10 տոկոսի հասցնելու ծրագրից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: