486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ի դեմ գործող պատժամիջոցները չեն լուծի Ուկրաինայի ճգնաժամի հարցը. եվրոպացիների մեծ մասի կարծիքը
11:39
24 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդը (35%) կարծում է, որ Եվրամիության` Ռուսաստանի համար սահմանած պատժամիջոցները  բացասական դեր են խաղացել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում։ Դրա վկայությունն են ICM Research ընկերության` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում անցկացված հարցման արդյունքները։ Հարցախույզն անցկացվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի պատվերով։

26 տոկոս է կազմել այն մարդկանց ցուցանիշը, ովքեր կարծում են, թե պատժամիջոցները դրական ազդեցություն կունենան Ուկրաինայի իրավիճակի լուծման հարցում։ 28 տոկոսը վստահ է, որ դրանք որևէ կերպ չեն ազդի ուկրաինական ճգնաժամի վրա։

Պատժամիջոցների դերի վերաբերյալ գնահատականները տարբեր երկրներում տարբեր են եղել։ Մեծ Բրիտանիայում հարցվածների 40 տոկոսը դրական է գնահատել պատժամիջոցների ազդեցությունը, 21 տոկոսը նշել է, որ դրանք բացասական են ազդել ուկրաինական ճգնաժամի վրա։։

Գերմանիայում հակառակը` 54 տոկոսը կարծում է, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն են ունեցել, 16 տոկոսի կարծիքով էլ` դրական են ազդել ուկրաինական ճգնաժամի վրա։

Ֆրանսիայի բնակիչների 37 տոկոսի կարծիքով` պատժամիջոցները որևէ դեր չեն խաղացել, 30 տոկոսի կարծիքով` բացասական են ազդել, իսկ 23 տոկոսն էլ կարծում է, որ դրական ազդեցություն են ունեցել։

ICM Research հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ից 17-ը։ Հարցմանը մասնակցել է 3013 մարդ (1001–ը` Մեծ Բրիտանիայում,1001–ը` Գերմանիայում, 1011–ը` Ֆրանսիայում)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։