487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն մինչև 2015թ.–ի գարուն
17:35
23 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նկատմամբ սահմանված ԵՄ պատժամիջոցները մինչև 2015թ.–ի գարուն չեղյալ կհայտարարվեն, ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով ICM Research գործակալության հարցումը։

«2015թ.–ի առաջին ամիսների ընթացքում այդ պատժամիջոցներն աստիճանաբար կմեղմացվեն և, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերեն ձևական բնույթ։ Մինչև հաջորդ տարվա կեսը Ռուսաստանի նկատմամբ ներդրված հիմնական պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն այս կամ այն պատճառով», – ասաց Սարգսյանը «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի հետ զրույցում։

«Սպուտնիկ» տեղեկատվական գործակալության պատվերով` ICM Research գործակալության կողմից եվրոպական երկրներում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հակառուսական պատժամիջոցները չեղյալ հայտարարելուն կողմ է գերմանացիների 40 տոկոսը։

Սարգսյանը հույս հայտնեց, որ եվրոպական երկրներում ռացիոնալիզմը շուտով կգերակշռի։ «Հաճախ լինելով տարբեր եվրոպական մայրաքաղաքներում` ես նկատեցի, որ նրանք հետաքրքրված են Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնման հարցում, մասնավորապես` զբոսաշրջության ոլորտում։ Ներկայիս իրավիճակը վնասում է նրանց սեփական բիզնեսին», – ասաց Սարգսյանը։

Քաղաքական գործչի կարծիքով` շուտով կսկսեն գործել հիմնական տնտեսական օրենքները, և պատժամիջոցները կչեզոքացվեն։ «Այլ հարց է, թե ինչ դիրք կզբաղեցնի ԱՄՆ–ն, ամենայն հավանականությամբ այն հետագայում ևս կշարունակի պատժամիջոցներ կիրառել այն պարզ պատճառով, որ ԱՄՆ–ն փորձում է ճնշել հակառակորդին», – ասաց Դեմկուսի առաջնորդը։

Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն պատժամիջոցների անարդյունավետությունն է, այլ նաև այն, որ եվրոպացիները շատ ավելի լուրջ կորուստներ են կրում և կրկին համոզվում են, որ «աշխարհը շատ է նեղացել, և որ ամեն ինչ փոխկապակցված է»։

Սարգսյանի խոսքով` պատժամիջոցները միայն վնաս են բերում, հատկապես Գերմանիային և Ֆրանսիային, քանի որ այդ երկրները մեծ պատվերներ ունեին Ռուսաստանից, և նրանք արտահանման համար օգտագործում էին ռուսական մեծ շուկան։ Իսկ այն փաստը, որ Օբաման հրաժարվեց Կուբայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, անուղղակիորեն հաստատում է այն, որ հակառուսական պատժամիջոցները չեն հանգեցնի սպասված արդյունքների։

«Ճիշտ կլիներ վերականգնել ՄԱԿ–ի հեղինակությունը, որն ուներ այդ կազմակերպությունը գործունեության սկզբում, և այդ հարթակում պայմանավորվածություն ձեռք բերել, ինչը թույլ կտար լուծել ընդհանուր խնդիրները», – ասաց Սարգսյանը։

Գերմանիայի բնակիչների ավելի քան մեկ երրորդը (40%) և ֆրանսիացիների գրեթե մեկ երրորդը  (31%) կողմ է, որպեսզի չեղյալ հայտարարվեն Ռուսաստանի նկատմամբ ներդրված պատժամիջոցները, Մեծ Բրիտանիայում նման դիրքորոշում ունի հարցվածների 17 տոկոսը, վկայում են ICM Research–ի հարցման տվյալները, որն անցկացվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի համար։

Ուսումնասիրությունն անցկացվել է 2014թ.–ի դեկտեմբերի 5–17–ը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Հարցմանը մասնակցել է 3013 մարդ (1001 մարդ Մեծ Բրիտանիայում, 1001 Գերմանիայում, 1011 Ֆրանսիայում)։

Այդ երկրների բնակչության 29 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ներդրված պատժամիջոցները հարկավոր է չեղյալ հայտարարել։ Իսկ հակառուսական պատժամիջոցների ուժեղացմանը կողմ է գերմանացիների 14 տոկոսը, ֆրանսիացիների 20 տոկոսը և բրիտանացիների 21 տոկոսը, ընդհանուր առմամբ եվրոպացիների 19 տոկոսը։ Պատժամիջոցները նախկին մակարդակում թողնելուն կողմ է արտահայտվել հարցվածների 40 տոկոսը։

ICM Research–ի հարցման արդյունքներով` եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն լուծի Ուկրաինայի ճգնաժամը, եվրոպացիների մոտ մեկ քառորդը կարծում է, որ ԵՄ–ն ինքն է որոշում ընդունել պատժամիջոցների մասին։ Գերմանացիների 40 տոկոսը կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղյալ հայտարարելուն։ Բրիտանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների գրեթե կեսը ցանկանում են տեսնել ավելի  անկախ ԵՄ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։