487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՄԻԵԴ–ում կներկայացնի Ջորջ Քլունիի կինը
17:41
23 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը` հայտնի փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Ամալ Քլունին (Ալամուդին) կլինի այն փաստաբաններից մեկը, ովքեր 2015թ.–ի հունվարին կներկայացնեն Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փերինչեքի գործով, գրում է California Courrier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը Asbarez News–ում։

«Տիկին Քլունին մեծ աջակցություն կդառնա Ստրասբուրգում հայ փաստաբանների թիմին հունվարի 28–ին ՄԻԵԴ–ում «Փերինչեքն` ընդդեմ Շվեյցարիայի» գործի նախաշեմին», – գրում է Սասունյանը։

California Courrier թերթի գլխավոր խմբագիրը նաև հիշեցնում է, որ տարբեր ժամանակներում Ամալ Քլունիի պաշտպանյալներն են եղել Wikileaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։

Քլունին նաև հանդես է եկել որպես մեղադրող կողմ, ՄԱԿ–ի Լիբանանի գործով հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի նախկին հանրապետության գործով միջազգային տրիբունալում։

Ամալ Քլունին զբաղեցրել է ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականի պաշտոնը 2012–2013թթ.–ին Անանի` Սիրիայում իրականացրած առաքելության ժամանակ։

Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակն այս տարվա գարնանը դիմել է ՄԻԵԴ–ի Գերագույն պալատ` ՄԻԵԴ–ի վճիռը բողոքարկելու համար, որը ճանաչել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դոգու Փերինչեքի իրավունքների խախտումը։ Փերինչեքը Շվեյցարիայում մեղավոր էր ճանաչվել ռասայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով։

ՄԻԵԴ–ի որոշման տեքստի համաձայն, Փերինչեքը, լինելով իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ, 2005 թվականին Շվեյցարիայում մասնակցել է տարբեր համաժողովների, որոնց ընթացքում հրապարակայնորեն ժխտել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը։

«Շվեյցարիա–Հայաստան» ասոցիացիան Շվեյցարիայի դատարան բողոք էր ներկայացրել 2005 թ.–ի հուլիսին` պահանջելով Փերինչեքի նկատմամբ քրեական գործ հարուցել`նրա կողմից հնչեցրած մեկնաբանությունների կապակցությամբ։ Լոզանի դատարանը 2007 թ.–ի մարտին Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության մեջ` պարտադրելով նրան վճարել մի քանի տուգանք:

Հայցվորը բողոքարկել էր այդ վճիռը` պահանջելով չեղյալ հայտարարել այն և այդ հարցի շուրջ անցկացնել ուսումնասիրություն։ Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը նույն տարվա հունիսին` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, այնպես, ինչպես հրեաների ցեղասպանությունը։

Հայցվորը բողոքարկել էր այդ վճիռը Շվեյցարիայի դաշնային դատարանում, որն իր հերթին 2007 թ.–ի դեկտեմբերին հաստատել էր վճռի օրինականությունը։

Փերինչեքը բողոքել է ՄԻԵԴ` սեփական իրավունքները խախտված լինելու կապակցությամբ` հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների, մասնավորապես` 7–րդ հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10–րդ հոդվածին (կարծիք արտահայտելու ազատություն)։ ՄԻԵԴ–ը, ուսումնասիրելով բողոքը, 10–րդ հոդվածի խախտում է բացահայտել` միաժամանակ հայցվորի համար որևէ դրամական փոխհատուցում չսահմանելով:–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։