483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայություններից է. Սարգսյան
15:10
23 Դեկտեմբերի 2014

ՄՈՍԿՎԱ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայություններից է, երեքշաբթի Մոսկվայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք պատրաստ ենք ակտիվ համագործակցել գործընկերների հետ հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների ապահովման շահերի շրջանակում։ Հավատում եմ, որ դա մեր ընդհանուր դիրքորոշումն է»,– ասել է Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել իր ընկերներին 2014 թվականի ընթացքում կազմակերպությունն ակտիվորեն նախագահելու և ՀԱՊԿ անդամ–պետությունների միջև փոխգործակցության ընդլայնման գործում ունեցած մեծ ավանդի համար։

«Միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀԱՊԿ–ում քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման ապահովման և կատարելագործման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացման, ժամանակակից մարտահրավերներրի և սպառնալիքների դիմակայության կարևոր աշխատանք է տարվել»,– ասել է Սարգսյանը` այդ կապակցությամբ նշելով ՀԱՊԿ–ի քարտուղարության աշխատանքը և շնորհակալություն հայտնելով Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժային։

«Այսօր մեր ընդունած փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերների, առկա խնդիրների համակարգված և հավաքական արձագանքմանը։ Վստահ եմ, որ դրանք կծառայեն ՀԱՊԿ զարգացման շահերին` ի բարօրություն մեր երկրների և մեր ժողովուրդների բարեկեցության անվտանգության և խաղաղության հավաքական երաշխավորված հիմքերով»,– ընդգծեց նախագահը։

Ըստ նրա, հայկական կողմը ելնում է նրանից, որ արտաքին քաղաքական համակարգման մեխանիզմի հետագա ամրապնդման հարցերով որոշման ընդունումը կնպաստի նաև Կազմակերպությունների հեղինակության բարձրացմանը։

«Կարծում եմ` ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հետագա զարգացման գործում ժամանակին կատարած քայլ կլինի հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը։ Կցանկանայի նշել մեր պետությունների ռազմատեխնիկական համագործակցության նպատակով ձեռնարկվող քայլերի կարևորությունը»,– ասել է նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ տեղեկատվական անվտանգության փաստաթղթերի փաթեթը կծառայի տվյալ ոլորտում համապատասխան կառույցների փոխգործակցության էական բարձրացմանը։

Հիշեցնելով, որ 2015 թվականի հունվարի 1–ից կազմակերպությունում նախագահությունը կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը` Սարգսյանը շնորհակալություն է հայտնել երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին և հաջողություններ է մաղթել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։