487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ–ի տնտեսական իրավիճակը զգալի ազդեցություն չի գործի ԵՏՄ–ի գործունեության մեկնարկի վրա. փորձագետ
17:34
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի տնտեսական իրավիճակն էական ազդեցություն չի ունենա Եվրասիական տնտեսական միության գործունեության վրա, երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։

Ռուսաստանի տնտեսական վիճակը վատացել է նրա դեմ ԱՄՆ–ի, ԵՄ–ի և այլ երկրների սահմանած պատժամիջոցների, ինչպես նաև նավթի գների կտրուկ անկման հետ կապված։ 

«Ռուսաստանը պաշտոնական մակարդակով քայլեր է կատարում տնտեսական ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այժմ կարելի է տեսնել, որ որոշակի կայունացում կա։ Եվ մենք դա զգում ենք։ Հետևաբար, չեմ կարծում, որ ԵՏՄ–ի գործունեության վրա զգալի ազդեցություն լինի։ Որոշակի ազդեցություն, իհարկե, կլինի»,– ասաց Բեքարյանը։

Ըստ նրա` գործընկեր երկրները պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, «ստուգեն միմյանց հետ ժամացույցները» հասկանալու համար, թե ինչով կարող են օգնել միմյանց ստեղծված իրավիճակի հետևանքները վերացնելու համար։

«Վերջին 3-4 օրերին ԵՏՄ–ին Հայաստանի միացման պայմանագիրը վավերացվել է Բելառուսի, Ղազախստանի խորհրդարաններում։ Այդպիսով Հայաստանը կմիանա ԵՏՄ–ին հունվարից, եթե չլինեն ինչ–որ տեխնիկական խնդիրներ, ինչին ես չեմ հավատում»,– ավելացրեց Բեքարյանը։

ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 2014 թվականի հոկտեմբերի 10–ին։ Հայաստանի միանալու մասին պայմանագիրը վավերացվել է ԵՏՄ բոլոր անդամ երկրների կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։