484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԵՄ–ի միջև նոր իրավապայմանագրային ձևաչափի կարելի է սպասել 2015թ.–ի ամռանը. փորձագետ
15:32
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և ԵՄ–ի միջև նոր իրավապայմանագրային ձևաչափի կարելի է սպասել 2015թ.–ի ամռանը, լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը։

«Կարելի է նշել, որ վերջին երկու ամսում որոշակի բանակցային գործընթաց է հաստատվել Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերություններում, որը կապված է իրավապայմանագրային բազայի ճշտման հետ։ Մենք ակնկալում ենք, որ արդեն 2015թ.–ի ամռանը մեզ մոտ նոր իրավապայմանագրային ձևաչափ պատրաստ կլինի։ Այդ ձևաչափում հաշվի կառնվի այն փաստը, որ Հայաստանը հաջողությամբ ավարտել է ԵՏՄ մուտք գործելու նախապատրաստական աշխատանքները», – ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով` ԵՄ–ի գործընկերները եկել են այն եզրահանգման, որ ԵՏՄ–ն հիմնվել է և գործելու է որպես տնտեսական կառույց։ Հետևաբար հարկավոր է փոխել և լրացնել շատ քիչ մանրամասներ։

Փորձագետը նշեց, որ ԵՄ–ի հետ հարաբերությունների տնտեսական բաղկացուցիչը ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցության համատեքստում հարկավոր է կիսել երեք մասի։

«Մաս, որտեղ չկան հակասություններ, մաս, որտեղ դրանք կան և երրորդ հատվածը` հակասություններ կան, սակայն դրանք հաղթահարելի են։ Սա բանակցությունների տեխնոլոգիա է, և ըստ ինձ` գործընթացը հենց այդ ճանապարհով է շարժվում։ Նշանակում է, որ այդ գործընթացը կարող է բավականին արագ լինել։ Այլ հարց է, թե ինչպես է այն կոչվելու, պայմանականորեն այն կարող է կոչվել «Ասոցիացիա» կամ «Ռազմավարական համագործակցության համաձայնագիր» և այլն», – ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով` այժմ բանակցային գործընթացն ընթանում է և կշարունակվի Ամանորից և Սուրբ Ծնունդից հետո։

ԵՏՄ պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Հայաստանը ստորագրել է պայմանագիրը 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Այն վավերացվել է ԵՏՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։