481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացիների և ֆրանսիացիների կեսից ավելին դեմ է, որ ԵՄ–ն ֆինանսավորի Ուկրաինային
11:55
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպացիների կեսից ավելին ավելորդ է համարում շարունակել ֆինանսական օգնության ցուցաբերումը ուկրաինական տնտեսությանը, դրան դեմ են հատկապես Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բնակիչները, վկայում են Research–ի հարցման տվյալները, որն անցկացվել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի համար։

Ուսումնասիրությունն անցկացվել է 2014թ.–ի դեկտեմբերի 5–17–ը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Հարցմանը մասնակցել է 3013 մարդ (1001 մարդ Մեծ Բրիտանիայում, 1001 Գերմանիայում, 1011 Ֆրանսիայում)։ Յուրաքանչյուր երկրում տվյալների համար վստահելի միջակայքը +/- 3,1% է` 95 տոկոս վստահելի հավանականությամբ։

Հարցված երկրների բնակչության 55 տոկոսը կարծում է, որ Եվրամիությունն այլևս չպետք է գումար հատկացնի Ուկրաինային օգնելու համար, և միայն մեկ երրորդն է (35 տոկոս) կողմ արտահայտվել ֆինանսական օգնության ծավալների ավելացմանը։ Այս տարվա մայիսից ԵՄ–ի կողմից Ուկրաինային տրամադրվող մակրոֆինանսական աջակցության երկու ծրագրերի շրջանակում (1,6 մլրդ եվրո) արդեն հատկացվել է 860 մլն եվրո։

Միաժամանակ երկրների կտրվածքում կարծիքներն էապես տարբերվում են, վկայում են հարցման տվյալները։

Մասնավորապես, Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում առավել լոյալ են տրամադրված Գերմանիայի բնակիչները, որտեղ հարցվածների 55 տոկոսը կողմ է արտահայտվել ֆինանսական հատկացումների ավելացմանը, դեմ է 39 տոկոսը։

Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում մեծամասնությունը դեմ է հետագա ֆինանսական օգնությանը, համապատասխանաբար 59 և 66 տոկոսը բացասական պատասխան են տվել հետագա ֆինանսավորման մասին հարցին։

Հատկանշական է, որ այս հարցում չկողմնորոշված մարդկանց տոկոսը շատ փոքր է, Մեծ Բրիտանիայում հարցվածների 14 տոկոսը պատասխանել է, որ չի որոշել, թե ինչպես է վերաբերվում ԵՄ–ի կողմից Ուկրաինայի տնտեսության ֆինանսավորմանը, Գերմանիայում «չգիտեմ» է պատասխանել հարցվածների միայն 6 տոկոսը, Ֆրանսիայում` 10 տոկոսը։

ICM Research–ի հարցման արդյունքներով` եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն լուծի Ուկրաինայի ճգնաժամը, եվրոպացիների մոտ մեկ քառորդը կարծում է, որ ԵՄ–ն ինքն է որոշում ընդունել պատժամիջոցների մասին։ Գերմանացիների 40 տոկոսը կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղյալ հայտարարելուն։ Բրիտանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների գրեթե կեսը ցանկանում են տեսնել ավելի  անկախ ԵՄ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։