480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը
16:55
19 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բելառուսի խորհրդարանի ստորին պալատն ուրբաթ ընդունել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վավերացման օրինագիծը։ 

ԵՏՄ–ի մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հայաստանը ստորագրել է պայմանագիրը 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Ավելի վաղ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարանները։

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ–ի պայմանագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքված են ՄՄ–ի շրջանակում։ Նախատեսվում է, որ կվերանայվեն ԱՀԿ–ի անդամ հանդիսացող Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կսահմանվի ԵՏՄ–ի միասնական մաքսային սակագին (ՄՄՍ), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Վավերացված պայմանագիրը նախատեսում է մեկից մինչև ութ տարի ժամկետով անցումային շրջան` ՄՄՍ–ից տարբերվող Հայաստանի ներմուծման մաքսատուրքի տոկոսադրույքները համապատասխանեցնելու համար, 12–60 ամիս` Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման համար, 3 տարի` մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և  իրավունքների պաշտպանության հարցերի համար։ Անցումային շրջանի ընթացքում ԵՏՄ անդամներն իրավունք ունեն սահմանել Հայաստան ներկրվող ապրանքներն իրենց տարածք տեղափոխելու հատուկ կարգ։

Բացի այդ, պայմանագիրը սահմանում է օտարերկրյա պետությունների տարածքով ապրանքների տեղաշարժման առանձնահատկություններ մաքսային տարանցման ընթացակարգի միջոցով` անհատականացման հատուկ միջոցների կիրառմամբ, այն կարգավորում է սանիտարական, անասնաբուժական–սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցառումների հետ կապված հարցերը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։