482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ի ռազմական անվտանգությունն ապահովված է գլոբալ մակարդակով. Հայաստանի պաշտպանության նախկին նախարա
21:36
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միության ռազմական անվտանգությունն ապահովված է գլոբալ մակարդակով, հինգշաբթի ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Ըստ նրա, Եվրասիական միությունը միակ միավորումն է, որը կարող է զարգանալ ինքնուրույն, որովհետև ունի մեծ տարածք և ռեսուրսներ, իսկ գլխավորը` հիմնվում է մշակույթի և ժողովուրդների մտերմության վրա։

«Կան զարգացման բոլոր հիմքերը, իսկ ամենագլխավորը` այդ ամենն ապահովվում է ռազմական անվտանգությամբ։ Վստահ եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում կյանքը կստիպի աշխատել զարգացման ուղղությամբ, նույնիսկ եթե ինչ–որ մեկը դա չի ցանկանում»,– ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանում, Ղազախստանում, Հայաստանում և Բելառուցում պահպանված ռազմական գիտությունը լավագույնն է, ինչի ապացույցն է այդ  պետությունների պատմությունը։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի աշխարհաքաղաքական մյուս վեկտորները հեռանկարային չեն։ «Ասենք, վեկտորներից մեկը Եվրամիության հետ ինտեգրումն է, որն այսօր անհնար է, և այն ոչ ոք չի առաջարկում, իսկ եթե նույնիսկ առաջարկեն, ապա դա մեծ սուտ կլինի։ ԵՄ–ն ի վիճակի չէ ընդլայնվել, և այդ մասին այժմ խոսում են իրենք եվրոպացի պաշտոնյաները»,– ասաց Հարությունյանը։

Մյուս վեկտորները, նրա խոսքով, կարելի է դիտարկել տարածաշրջանի օրինակով։ «Եթե մենք վերլուծենք Ադրբեջանի հետ իրավիճակը, ապա կտեսնենք, որ նա ոչ ՆԱՏՕ–ի, ոչ ՀԱՊԿ–ի անդամ է։ Նրա անվտանգությունն ապահովում է Թուրքիան։ Թուրքիան տարածաշրջանային գերտերություն է, ունի հզոր բանակ, բայց չի կարող ապահովել Ադրբեջանի գլոբալ անվտանգությունը»,– ասաց Հարությունյանը։

«Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, բայց չի անդամակցում, իսկ 2008 թվականի իրադարձությունները ցույց են տվել, որ «հանքային ջրից և պամպերսներից» բացի, ոչինչ նրանց չի տրվել և օգնություն չի ցուցաբերվել»,– ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Իսկ Հայաստանը, նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ է, և ինչպես գրված է Կազմակերպության ռազմական անվտանգության դոկտրինայում, ՌԴ–ն կարող է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի և իր դաշնակիցների դեմ ագրեսիայի դեպքում։ «Դա գլխավոր զսպող գործոնն է, որն ապահովում է ողջ Եվրասիական տարածքի կայունությունը»,– ասաց Հարությունյանը։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թ.–ի հունվարի 1–ից ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը։ Հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը մինչև հունվարի 1–ը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների և Հայաստանի խորհրդարաններում։ Մայիսին նաև ստորագրվել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության միջոցառումների ծրագիրը։

Եվրասիական տնտեսական ակումբի «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» թեմայով կլոր սեղանը կազմակերպել են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպությունը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։