486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ն պետք է ապահովի անդամ երկրների պաշտպանությունը տնտեսական և քաղաքական ցնցումներից. փորձագետ
18:07
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությունը պետք է հուսալիորեն պաշտպանի ԵՏՄ անդամ երկրները տնտեսական և, հնարավոր է, քաղաքական ցնցումներից, հինգշաբթի ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

«Մեզ պետք է միավորել, միաբանել մեր տնտեսություններն ու հասարակություններն առկա սպառնալիքների և մարտահրավերների հաղթահարման համար»,– ասաց Սաֆարյանը` ավելացնելով, որ այդ մասին վկայում է արժութային շուկաներում տիրող իրավիճակը։

Տարեսկզբից ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլին էժանացել է ավելի քան 50 տոկոսով և շարունակել է անկումը` հաղթահարելով պատմական նվազագույնները։ Հոկտեմբերի սկզբին ամերիկյան արժույթը հատել է դոլարի նկատմամբ 40 ռուբլու ցուցանիշը, իսկ դեկտեմբերին ռուբլու փոխարժեքը կազմել է 80 ռուբլի մեկ դոլարի դիմաց։ ԿԲ ընդունած քայլերի ֆոնին տատանումներից հետո այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը Ռուսաստանում կազմում է ավելի քան 67 ռուբլի։

Արժութային փոխարժեքների կտրուկ աճ է գրանցվել նաև Հայաստանում, սակայն հինգշաբթի հայկական դրամն արժևորվել է հինգշաբաթյա արժեզրկումից հետո։

Սաֆարյանի խոսքով, տնտեսական պատերազմ է ընթանում, իսկ միաբևեռ աշխարհը տեղը զիջում է բազմաբևեռին։

«Բազմաբևեռ աշխարհը թելադրում է մի քանի տնտեսական, տարածաշրջանային մեգակազմակերպությունների ստեղծում, որոնցից մեկը Եվրասիական տնտեսական միությունն է, և միանգամայն ակնհայտ է, որ այն պետք է լինի հնարավոր նոր տնտեսական և հնարավոր է, քաղաքական ցնցումների հուսալի պաշտպան»,– ընդգծեց Սաֆարյանը։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թ.–ի հունվարի 1–ից ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը։ Հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը մինչև հունվարի 1–ը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների և Հայաստանի խորհրդարաններում։ Մայիսին նաև ստորագրվել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության միջոցառումների ծրագիրը։

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 18–ին լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միացման 2014թ.–ի մայիսի 29–ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին։

Եվրասիական տնտեսական ակումբի «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» թեմայով կլոր սեղանը կազմակերպել են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպությունը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: