487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Բելառուսի խորհրդարանը մտադիր է ուրբաթ քննարկել Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու պայմանագիրը
15:33
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը ուրբաթ նախատեսում է քննարկել Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու պայմանագրի վավերացման հարցը, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել Բելառուսի ԱԺ–ի ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Նախատեսվում է, որ պատգամավորները դեկտեմբերի 19–ին կայանալիք նիստի ժամանակ կքննարկեն ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման օրինագիծը», – տեղեկացրել է զրուցակիցը։

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ–ի պայմանագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքված են ՄՄ–ի շրջանակում։ Նախատեսվում է, որ կվերանայվեն ԱՀԿ–ի անդամ հանդիսացող Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կսահմանվի ԵՏՄ–ի միասնական մաքսային սակագին (ՄՄՍ)։

Վավերացված պայմանագիրը նախատեսում է մեկից մինչև ութ տարի ժամկետով անցումային շրջան` ՄՄՍ–ից տարբերվող Հայաստանի ներմուծման մաքսատուրքի տոկոսադրույքները համապատասխանեցնելու համար, 12–60 ամիս` Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման համար, 3 տարի` մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և  իրավունքների պաշտպանության հարցերի համար։ Անցումային շրջանի ընթացքում ԵՏՄ անդամներն իրավունք ունեն սահմանել Հայաստան ներկրվող ապրանքներն իրենց տարածք տեղափոխելու հատուկ կարգ։

Բացի այդ, պայմանագիրը սահմանում է օտարերկրյա պետությունների տարածքով ապրանքների տեղաշարժման առանձնահատկություններ մաքսային տարանցման ընթացակարգի միջոցով` անհատականացման հատուկ միջոցների կիրառմամբ, այն կարգավորում է սանիտարական, անասնաբուժական–սանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցառումների հետ կապված հարցերը։

ԵՏՄ–ի պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից այս տարվա մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։