480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ն կվերականգնի դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ. Սպիտակ տուն
21:34
17 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն խոստովանում է, որ Կուբայի նկատմամբ անհաջող քաղաքականություն է վարել, և 50 տարվա ընթացքում առաջին անգամ վերանայում է հարաբերությունները, առաջին քայլերից մեկը կդառնա Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև բարձր մակարդակով մի շարք այցերը դեպի Հավանա, չորեքշաբթի ասել է ԱՄՆ–ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

«Նախագահը կհայտարարի Կուբայի նկատմամբ քաղաքականության զգալի փոփոխությունների մասին։ Մենք երկրների միջև հարաբերությունների բարելավում ենք սկսում։ Առաջին հերթին մենք անհապաղ բանավեճ կսկսենք Կուբայի հետ 1961 թվականին ընդհատված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Խոսքը Հավանայում դեսպանության աշխատանքը վերսկսելու մասին է, ինչպես նաև մտադիր ենք քննարկել շփումների և այցերի կազմակերպման հարցը բարձր մակարդակով»,– ասել է ԱՄՆ–ի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ–ում կայացած ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնի և Հավանայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման որոշումն «ընդունել է ինչպես նախագահ Օբաման, այնպես էլ կուբացի առաջնորդ Ռաուլ Կաստրոն, այժմ այդ որոշման ձևակերպման փուլն է»։

Չորեքշաբթի Հավանան ազատել է 2009 թվականից կալանավորված ամերիկացի Ալան Գրոսին։ Դեկտեմբերի սկզբին Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը հայտնել է, որ ԱՄՆ–ի և Կուբայի հարաբերությունների բարելավումը դժվար թե հնարավոր լինի առանց Գրոսի ազատման։ Նրան, ինչպես նաև ԱՄՆ մեկ այլ քաղաքացու փոխանակել են երեք կուբացիների հետ, ովքեր մեղադրվում էին լրտեսության մեջ և պատիժ էին կրում ԱՄՆ–ում։

ԱՄՆ–ի բարձրաստիճան պաշտոնյան ասել է նաև, որ ԱՄՆ–ն կվերանայի հայտարարություններն այն մասին, որ Կուբան սատարում է միջազգային ահաբեկչությանը։

«Նախագահը ցուցումներ է տվել պետքարտուղար Ջոն Քերիին վերանայել Կուբայի գնահատականը որպես ահաբեկչությանը սատարող երկիր»։

ԱՄՆ–ի և Կուբայի դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են 1961 թվականին կղզու` Ֆիդել Կաստրոյի գլխավորած նոր իշխանությունների անցկացրած` շաքարեղեգի պլանտացիաների ազգայնացման և ամերիկյան սեփականության առգրավման (ներառյալ նավթային գործարանները) պատճառով։ Երկու երկրներն արտադրանքի մատակարարման երկկողմ արգելք էին սահմանել։ Կղզու գլխավոր տնտեսական և քաղաքական գլխավոր գործընկերոջ` ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ–ի և Կուբայի քաղաքական վերնախավերը որոշակի մերձեցման են գնացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։