486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ի և Կուբայի առաջնորդներն ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
20:57
17 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի և Կուբայի նախագահները կուբայական հեղափոխությունից հետո առաջին անգամ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ԱՄՆ–ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

«Զրույցը տևել է 45 րոպեից մեկ ժամ։ Ակնհայտ է, որ դա Կուբայի հետ նախագահական մակարդակով առաջին շփումն էր կուբայական հեղափոխությունից հետո»,– չորեքշաբթի ասել է նա ճեպազրույցում։ Ըստ նրա, նախագահ Օբաման կուբացի գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների հարաբերություններում առաջիկա փոփոխությունները, կալանավորների փոխանակումը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև պոտենցիալ համագործակցությունն այնպիսի խնդիրների շուրջ, ինչպես Էբոլան, ահաբեկչության և մաքսանենգության դիմակայությունը։ Օբաման միաժամանակ հայտնել է Կուբայի պետական խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոյին այն մասին, որ ԱՄՆ–ն հավատարիմ է մնում ժողովրդավարության անհրաժեշտության գաղափարին։

Ակնկալվում է, որ շուտով նախագահ Օբաման կհայտարարի ԱՄՆ–ի և Կուբայի միջև հարաբերությունների բարելավման մեկնարկի և 1961 թվականին ընդհատված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Չորեքշաբթի Հավանան ազատել է 2009 թվականից կալանավորված ամերիկացի Ալան Գրոսին։ Դեկտեմբերի սկզբին Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը հայտնել է, որ ԱՄՆ–ի և Կուբայի հարաբերությունների բարելավումը դժվար թե հնարավոր լինի առանց Գրոսի ազատման։ Նրան, ինչպես նաև ԱՄՆ մեկ այլ քաղաքացու փոխանակել են երեք կուբացիների հետ, ովքեր մեղադրվում էին լրտեսության մեջ և պատիժ էին կրում ԱՄՆ–ում։

ԱՄՆ–ի և Կուբայի դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են 1961 թվականին կղզու` Ֆիդել Կաստրոյի գլխավորած նոր իշխանությունների անցկացրած` շաքարեղեգի պլանտացիաների ազգայնացման և ամերիկյան սեփականության առգրավման (ներառյալ նավթային գործարանները) պատճառով։ Երկու երկրներն արտադրանքի մատակարարման երկկողմ արգելք էին սահմանել։ Կղզու գլխավոր տնտեսական և քաղաքական գլխավոր գործընկերոջ` ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ–ի և Կուբայի քաղաքական վերնախավերը որոշակի մերձեցման են գնացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։