482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Անդրկովկասյան հանրապետությունները պետք է անվտանգության ընդհանուր համակարգ ստեղծեն. քաղաքական գործիչ
20:30
17 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անդրկովկասյան հանրապետությունները պետք է ինքնուրույն քայլեր կատարեն տարածաշրջանում անվտանգության ընդհանուր համակարգի ստեղծման ուղղությամբ, չորեքշաբթի ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Անդրկովկասն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ռազմավարական ծրագրերում» վերլուծական զեկույցի շրջանակում «Փորձագիտական միջավայր» ակումբում Մոսկվա–Երևան–Թբիլիսի–Բաքու տեսակապի ընթացքում։

Ըստ նրա, անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների քաղաքական կամքն ու պատրաստակամությունը լուրջ որոշումներ ընդունելու համար, քանի որ առանց դրա առանձնապես ոչինչ չի ստացվի, որքան ջանք ու հնարավորություն էլ ունենան նրանց հարևաններն ի դեմս Ռուսաստանի և Իրանի։

«Անդրկովկասյան պետությունները պետք է ինքնուրույն քայլեր կատարեն անվտանգության ընդհանուր համակարգի և հեռանկարային ծրագրման համար։ Եթե դա չլինի Թբիլիսիում, Երևանում կամ Բաքվում, ապա չես օգնի ոչ դրսից, ոչ ներսից։ Այդ խնդիրը պետք է լուծեն երեք հանրապետությունների իշխանությունները»,– ասաց Շաքարյանցը։

Ըստ նրա, դրա համար պետք է գոյություն ունենա իշխանությունների քաղաքականության վրա ազդող «քաղաքական բարձիկի համակարգ» իշխանական ոլորտների և հանրության, «քաղաքացիական հասարակության» միջև, եթե այն իսկապես ձևավորվել է։

Շաքարյանցի խոսքով, այդ դեպքում առաջանում է արտաքինից օգնություն ստանալու հարցը, բայց վստահություն չկա, որ կարելի է ինչ–որ բան փոխել` նույն քանակության ՈԱԿ–ներ կամ ԶԼՄ–ներ ստեղծելով, որքան որ անդրկովկասյան պետություններում այսօր վերահսկում են ամերիկացիները։

Ըստ նրա, Ռուսաստանն ու Իրանն իրենց հերթին պետք է միավորեն ուժերն Անդրկովկասի հանրապետություններին աջակցելու համար ազդեցության արտաքին գործոնների դիմակայության հարցում, և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի։

«Երբ և՛ հյուսիսից, և՛ հարավից արտաքին, արտատարածաշրջանային ուժերից Անդրկովկասի անթափանցելիությունն ապահովելու շահագրգռվածությունը լինի, այն ժամանակ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մոտ ամեն ինչ կստացվի»,– ընդգծեց Շաքարյանցը։

Քաղաքագետի խոսքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին ուժեղացել է որպես աշխարհառազմավարական դերակատար ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև մեծ թվով տարածաշրջաններում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։