478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը դատապարտում է մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ. հայտարարություն
22:13
16 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել քաղաքական և հասարակական գործիչների հանդեպ բռնությունների վերաբերյալ, որում, մասնավորապես, դատապարտում է մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ։

«Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է, որ անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ` 1, ձեռնպահ չի եղել։

Ազգային ժողովը դատապարտում է վերջին օրերին բարձրաստիճան  պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքներն ու հրապարակավ արած արտահայտությունները, ինչպես նաև շեշտում է, որ քաղաքական գործընթացներում բացառիկ կարևոր է զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը։

Հայաստանի օրենսդիր մարմինը դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն և վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն և բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում

ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները և բացահայտել կատարված բռնարարքների հեղինակներին և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։

«Մարդիկ, ովքեր ազատություն են ձեռք բերել հայ ժողովրդի համար, ուշադրության կարիք ունեն, և յուրաքանչյուր ոք հասարակությունում պետք է իմանա` նրանց նկատմամբ բռնության կիրառման փորձն անթույլատրելի է և խստորեն պատժելի։ Ոչ մի քաղաքական ճամբարի թույլ չի տրվում ինքնադատաստան իրականացնել։ Նրանք պետք է իմանան, որ նրանց հանդեպ ոչ մի հանդուրժողականություն չի լինի», – հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Հայտարարության հեղինակներն են Դաշնակցություն և ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Արմեն Ռուստամյանն ու Վահրամ Բաղդասարյանը։ Քվեարկությունը բոյկոտել են ՀԱԿ կուսակցությունն ու ԲՀԿ–ն։

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հինգշաբթի երեկոյան հարձակման է ենթարկվել Երևանում գտնվող իր տան մոտ։ Ինչպես երկուշաբթի հայտնել են ոստիկանությունից, օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ հաստատվել է կասկածյալի անձը։ Ոստիկանության տվյալներով` դա 1973 թ.–ին ծնված Արշակ Սվազյանն է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: