483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ֆինանսների հարցերով եվրահանձնակատարը հուսով է Հունաստանին պահել եվրագոտում
21:30
16 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հունաստանն անհրաժեշտ է եվրագոտուն, իսկ վերջինս անհրաժեշտ է Հունաստանին, հայտարարել է տնտեսական և ֆինանսական,  հարկման և մաքսային միության հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին Աթենք կատարած երկօրյա այցի արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա այցը կազմակերպվել էր Հունաստանի խորհրդարանում նախագահի ընտրությունների քվեարկության առաջին փուլի նախօրեին։ Երկրում տիրող ներքաղաքական վիճակի պատճառով վերսկսվել են Grexit–ի (եվրագոտուց Հունաստանի դուրս գալը) մասին խոսակցությունները։

Եվրագոտում Հունաստանի ապագայի կապակցությամբ բոլոր մտավախությունները մնացել են անցյալում, նրա քաղաքականությունը ծանր զոհողությունների երկար տարիներից հետո արդյունքներ է գրանցում, ասել է եվրահանձնակատարը։

«Այլևս ոչ ոք չի վիճարկում եվրագոտում մնալու Հունաստանի իրավունքը։ Grexit–ի թեման ինձ համար երբեք գոյություն չի ունեցել։ Մենք եվրագոտում Հունաստանի կարիքն ունենք», – ասել է Մոսկովիսին` նշելով, որ նա և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը մնում են Հունաստանի դաշնակիցները։

Նրա խոսքերով` Հունաստանը մեծ առաջընթաց է գրանցել և վերադառնում է տնտեսության աճին` գրանցելով 2015 թ.–ի Եվրոպայում աճի ամենաբարձր տեմպերից մեկը, սակայն Հունաստանը պետք է շարունակի կառուցվածքային բարեփոխումները։

Մոսկովիսին չի պատասխանել քաղաքական իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների մասին հարցին` հայտարարելով, որ «չի միջամտում երկրի գործերին, նա գտնվում է այստեղ` բարեփոխումների ծրագրի գնահատման հաջող ավարտն ապահովելու համար»։ Առանց վարկատուների դրական գնահատականի Հունաստանը չի կարող ստանալ վարկի վերջին տրանշը մասշտաբային օգնության շրջանակում։

«Մենք հարգում ենք Եվրոպայի ժողովուրդների ժողովրդավարական ընտրությունը, մենք խոսում ենք բոլոր կառավարությունների հետ, սակայն ունենք մեր նախապատվությունները, որոնք են` եվրագոտու ամբողջականությունը, բարեփոխումներն ու Եվրոպայի և անդամ պետությունների միջև վստահությունը, և դա հատկապես իրական է Հունաստանի դեպքում, մենք կշարունակենք այսպես գործել նաև ապագայում», – նշել է Մոսկովիսին։

Ներքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում բանակցությունների այլընտրանքային ծրագրի իրականացման հնարավորության մասին հարցին եվրահանձնակատարը պատասխանել է. «Եկեք կենտրոնանանք А պանի վրա, որը ենթադրում է երկու ամսով օգնության ծրագրի երկարացում, գնահատման ավարտ և հարաբերությունների նոր փուլ (վարկատուների հետ հուշագրից Հունաստանի դուրս գալուց հետո, խմբագրություն)»։

«Մենք պետք է ավարտենք գնահատման գործընթացը որքան հնարավոր է շուտ, որպեսզի ծրագրի երկամսյա տեխնիկական երկարաձգման ավարտից առաջ փետրվարի վերջին եռյակի ներկայացուցիչները գնան, և սկսվի Հունաստանի հետ հարաբերությունների նոր փուլ` ավելի քիչ միջամտությամբ (տնտեսական քաղաքականության մեջ, խմբագրություն)», – եզրափակել է Մոսկովիսին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։